487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում էկոտուրիզմը գտնվում է զարգացման փուլում
12:37
03 Սեպտեմբերի 2007

Հայաստանում էկոտուրիզմը գնտվում է զարգացման գործընթացում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրեց Հայաստանի Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանը։

 «Հայաստանում իրականացման փուլում են գտնվում անցած տարեվերջին հաստատված «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի մենեջմենտ-ծրագրերը, որոնց բաղկացուցիչ մասը էկոտուրիզմի զարգացումն է», - ասաց նա։

Ասոցիացիայի նախագահը նշեց, որ այս տարի զբոսաշրջության զարգացմանն ուղղված մեծ աշխատանք է տարվել «Դիլիջան» ազգային պարկում։ Մասնավորապես, թողարկվել են գովազդային գրքույկներ, զարգանում է ենթակառուցվածքը, մշակվել են հետիոտն արշավների և ձիարշավների բազմաթիվ երթուղիներ, աշխատանքներ են տարվում տուրիստական արահետների բարեկարգման ուղղությամբ։ Որոշ առաջընթաց է նկատվում նաև Հայաստանի քաղաքացիների նախընտած հանգստյան գոտիների մաքրության պահպանման գործում։

Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահի խոսքերով, Հայաստանի մեկ այլ ազգային պարկում՝ «Սևանում», տուրիզմի ղեկավարման գործունեությունը դեռևս սահմանափակվում է միայն առափնյան տարածքների իրավաբանական վարձակալությամբ, որտեղ վարձակալներն իրենք են ստեղծում հանգստի գոտիներ։ «Այստեղ դեռևս կարգավորված չեն զբոսաշրջության բնագավառի ղեկավարման մեխանիզմները, նույնիսկ չի իրականացվում Ազգային պարկի այցելուների թվի մոնիտորինգ», - տեղեկացրեց նա։

Ժ. Գալյանի խոսքերով, պարկները չպետք է սահմանափակվեն միայն տարածքների վարձակալությամբ, այստեղ անհրաժեշտ է կիրառել զբոսաշրջության ծրագրման և ղեկավարման մեխանիզմներ։

Զբոսաշրջության զարգացման նպատակով Ազգային պարկերում ստեղծվում են այցելուների համար նախատեսված կենտրոններ, որոնք կոչված են այցելուին տալ տարածքի բնության մասին տեղեկություն՝ շահագրգռելով նրան հանգիստն անկացնել հենց այդ պարկում։ Մասնավորապես, առաջարկվում է կենտրոններում ցուցադրել տարբեր ֆիլմեր, տարածքի բնության հետ կապված ցուցանմուշներ, անցկացնել տարբեր խաղեր։  

Խոսելով Հայաստանում գյուղական տուրիզմի վիճակի մասին՝ Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահը նշեց, որ դրա զարգացումն ընթանում է ավելի դանդաղ։

Դիլիջանում, ինչպես նաև Սիսիանում, Վանաձորում, Գորիսում և մի քանի այլ քաղաքներում գործում է հյուրընկալող տների (В&В) բավականին զարգացած ցանց։

Ինչպես տեղեկացրեց Ասոցիացիայի նախագահը, Համաշխարհային Բանկի աջակցությամբ համայնքային ուղղվածության խոշոր նախագծեր են իրականացվել Տաթև և Գոշ գյուղերում։ «Իմ տեղեկատվության համաձայն, Տաթև գյուղում գիշերողների թիվն ավելի մեծ է, քան Գոշում։ Այդ զբոսաշրջիկների մեծամասնությունը երիտասարդներ են՝ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ», - ասաց Ժ. Գալյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։