478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի հայերը պետք է արժանի տեղ զբաղեցնեն hամաշխարհային հայկական սփյուռքի կյանքում. ՀՅԴ ներկայացուցիչ
12:08
03 Սեպտեմբերի 2007

Ռուսաստանի հայերը պետք է արժանի տեղ զբաղեցնեն համաշխարհային հայկական սփյուռքի կյանքում, Կրասնոդարում` երկրամասի մայրաքաղաքի հայ հասարակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունից, հանդիպումը տեղի է ունեցել Հրանտ Մարգարյանի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կուբան կատարած  այցի շրջանակներում։

«Իր ելույթում կարևորելով ռուս-հայկական միության ներուժը՝ Հ. Մարգարյանը անհրաժեշտ է համարել, որպեսզի Ռուսաստանի կազմակերպված հայությունը իր արժանի տեղը զբաղեցնի համաշխարհային հայկական սփյուռքի կյանքում», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հանդիպման ընթացքում ՀՅԴ առաջնորդը հավաքվածներին ներկայացրել է  Դաշնակցության պատմությունն ու ներկան, ինչպես նաև ՀՅԴ-ի դերը Հայաստանի քաղաքական համակարգում և հայկական սփյուռքի կյանքում։

ՀՅԴ առաջնորդի կարծիքով, հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է ունեցել ՀՅԴ և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունների  միջև վերջերս կնքած համագործակցության մասին համաձայնությունը։

Նրանում, մասնավորապես, ասվում է, որ երկու կուսակցությունները կաջակցեն Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապդնմանն ու զարգացմանը քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում։ Համագործակցության նպատակներից մեկը Ռուսաստանի և Հայաստանի տարածքներում հայկական և ռուսական համայնքների անդամների շահերի պաշտպանությունն է։ Համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ կզբաղեցնեն Ռուսաստանի և Հայաստանի օրենդրական մարմիններում «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության և ՀՅԴ խմբակցությունների միջև կապերը։  

Կրասնոդարի հայերի հետ հանդիպման վերջում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը պատասխանել է հավաքվածների բազմաթիվ հարցերին։

Կուբան այցի ժամանակ Հրանտ Մարգարյանին ուղեկցում էր «Ռուս-Հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, Ռուսաստանում ՀՅԴ ներկայացուցիչ Յուրի Նավոյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: