484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղում նշվել է ԼՂՀ անկախության հռչակման 16-ամյակը
11:06
03 Սեպտեմբերի 2007

Կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան ԼՂՀ անկախության հռչակման 16-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, տոնը սկսվեց առավոտյան՝ հանրապետության քաղաքներով և շրջաններով անցնող հանդիսավոր ռազմական շքերթով։ Ավանդաբար պետության բոլոր կրթական հաստատություններում 2007-2008 նոր ուսումնական տարվա առաջին դասերը նվիրվեցին ԼՂՀ հռչակման հերթական տարելիցին, ինչպես նաև կազմակերպվեցին Խաղաղության դասեր, որոնք վարեցին հանրապետության խորհրդարանի և կառավարության անդամները, իշխանության և մտավորականության ներկայացուցիչները, պատերազմի վետերանները։

Օրվա առաջին կեսին Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ԼՂՀ բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ և հանրապետության մտավորականությունն այցելեցին Ստեփանակերտի Հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ Պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի հերոսներին։

Այդ տոնական օրը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ հանրապետության շրջաններում տեղի ունեցան բազմաթիվ մշակութային և մարզական միջոցառումներ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 16-ամյակի կապակցությամբ հանրապետության բնակչության առանձին կատեգորիաներ, մասնավորապես, Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցները, ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքները և հաշմանդամները ստացան միանվագ դրամական օգնություն։ 

ԼՂՀ մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում սեպտեմբերի 2-ի երեկոյան տեղի ունեցավ տոնական համերգ, որն ավարտվեց հրավառությամբ։

1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտման հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Ի պատասխան այս ամենի՝ ադրբեջանական կողմը առաջին անգամ Ստեփանակերտը գնդակոծման ենթարկեց  «Ալազան» հռթիռային համակարգից, ինչը հետագայում սիստեմատիկ բնույթ ստացավ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։