487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայ բնապահպաններն առաջարկում են Հայաստանի իշխանություններին` ստանձնել ամերիկա-իրանական հակամարտության կարգավորման միջնորդի դերը
19:14
31 Օգոստոսի 2007

Հայ բնապահպաններն առաջարկում են հանրապետության իշխանություններին` ստանձնել ամերիկա-իրանական հակամարտության կարգավորման միջնորդի դերը: Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Հայաստանը, որպես ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունների կարգավորման մեջ ամենաշահագրգիռ երկիր, պետք է ստանձնի կողմերի միջև հակամարտության կարգավորման միջնորդի դերը: Հայաստանի ԱԳՆ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերն այդ ուղղությամբ»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքերով, հայ բնապահպաններն արդեն ուղարկել են բաց նամակներ, որոնց մեջ իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանի իշխանությանը, Հայաստանում ԱՄՆ-ի և Իրանի դեսպանատներին: Արդյունքում, ինչպես տեղեկացրեց Դանիելյանը, բնապահպանների հետ հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի դեսպանատների ներկայացուցիչները:

«Մեր մտահոգությունը կիսել են նաև Հայաստանի Ազգային Ժողովում, որտեղ մենք առաջարկել ենք հատուկ քննարկումներ անցկացնել: Ամերիկա-իրանական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է օգտագործել նաև հայկական Սփյուռքի ներուժը»,-հավելեց բնապահպանը:

Ամերիկա-իրանական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ միջազգային հանրությունը պաշտոնական Թեհրանից, որպես նրա միջուկային ծրագրերի խաղաղ բնույթի երաշխիք, պահանջեց դադարեցնել ուրանի հարստացումը:

Այն բանից հետո, երբ Իրանը չանսաց այդ պահանջներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 24-ին միաձայն ընդունեց բանաձև, որով ավելի խստացվեցին Իրանի միջուկային և հրթիռային ծրագրին ուղղված պատժամիջոցները: Ի պատասխան Իրանը հայտարարեց ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը սահմանափակելու մասին, քանի դեռ Թեհրանի «միջուկային գործը» ՄԱԿ-ի ԱԽ-ից չի վերադարձվել ՄԱԳԱՏԷ-ի վարույթ:

ԱՄՆ-ը միջուկային հակամարտության լույսի ներքո բազմիցս հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու պատրաստակամության մասին՝ այդ երկրում միջուկային զենքի առկայության ապացույցներ գտնելու և դրանց պաշարները վերացնելու նպատակով:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: