477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները բաց նամակով դիմել են երկրի ղեկավարությանը
18:35
31 Օգոստոսի 2007

Հայաստանի բնապահպանական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, վարչապետ Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Ալավերդյանին։

Ինչպես ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, նամակն ուղարկվել է Երևանում ստեղծված անբարենպաստ բնապահպանական իրավիճակի կապակցությամբ։

«Մենք ողջունում ենք քաղաքի զարգացումը, ինչպես նաև Հայաստանի կառավարության և Երևանի քաղաքապետարանի ծրագրերը, որոնք ուղղված են բնապահպանական խնդիրների լուծմանն ապագայում։ Բայց, ցավոք, իրական վիճակը քաղաքում շարունակում է վատանալ»,-հայտնեց նա։

Բնապահպանները գոհունակություն հայտնեցին քաղաքում ոռոգման համակարգի վերակառուցման, ծառատունկերի, ծաղկաթմբերի վերականգնման, քաղաքապետարանում և Բնապահպանության նախարարությունում «թեժ գծի» առկայության առնչությամբ, բայց այդ ամենը չի կարող դիմակայել այն հսկայական բացասական երևույթներին, որոնք տեղ են գտել Երևանում, հատկապես, Կենտրոն համայնքում։

 «Շարունակվում է Կենտրոնի ինտենսիվ «կետային» կառուցապատումը՝ քաղաքաշինական և բնապահպանական նորմերի խախտումներով, հաճախ՝ կանաչ  տարածքների, պատմա-ճարտարապետական հուշարձանների ոչնչացմամբ և անընդմեջ խտացմամբ»,-նկատեց բնապահպանը։

Դանիելյանի խոսքերով, միաժամանակ աճում է տրանսպորտային մայրուղիների ծանրաբեռնվածությունը՝ առանց հաշվի առնելու դրանց անցողիկության ծավալը,   շրջակա միջավայրի աղտոտումը, աճում են սեյսմիկ ռիսկերը, խախտվում են հայկական օրենսդրության դրույթներն ու քաղաքացիների բնապահպանական իրավունքները։

Ասոցիացիայի նախագահը հավելեց, որ բոլոր այդ աշխատանքների իրականացման ժամանակ հաշվի չի առնվում, որ Երևանը վաղուց բնակեցված վայր է, այլ ոչ թե նոր ձևավորվող քաղաք, որտեղ կարելի է բազմաթիվ փոփոխություններ կատարել։

«Մենք պնդում ենք, որ Երևանում, հատկապես Կենտրոնում, ստեղծվել է արտակարգ բնապահպանական իրավիճակ։ Մենք կոչ ենք անում մեկ ամսվա ընթացքում դադարեցնել այն շինարարությունները, որոնք իրականացվում են հասարակական կարծիքի և մարդու իրավունքների ոտնահարմամբ, ստեղծել Միջգերատեսչական բնապահպանական հանձնաժողով, ստեղծել մեր հանձնարարականների իրականացման ծրագիր»,-նշվում է բնապահպանների նամակում։

Նամակն ուղարկված է Հասարակական բնապահպանական կոալիցիայի կողմից, որի մեջ մտնում են 32 բնապահպանական հասարակական կազմակերպություններ։--0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: