481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է իր հայ գործընկերոջը` ծննդյան օրվա կապակցությամբ
18:00
31 Օգոստոսի 2007

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Ինչպես հայտնվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում զետեղված տեղեկատվության մեջ, շնորհավորագրում, մասնավորապես, նշվում է Քոչարյանի անձնական ներդրումը ռուս-հայկական հարաբերությունների դինամիկ զարգացման գործում, «ինչը զգալիորեն նպաստել է դրանց բարձրացմանը մինչև ռազմավարական գործընկերության և դաշնակցային ներկայիս բարձր մակարդակը»։

 «Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի սերտ փոխգործակցությունը, որը հենվում է բարեկամության պատմական ամուր ավանդույթների վրա, ապագայում ևս կամրապնդվի՝ ի շահ ռուս և հայ ժողովուրդների»,-նշվում է Պուտինի շնորհավորագրում։

Ռուսաստանի նախագահն իր հայ գործընկերոջը ցանկացել է «ամուր առողջություն, ստեղծագործական եռանդ, հաջողություն՝ Հայաստանի բարօրությանն ուղղված  բոլոր գործերում և ձեռնարկներում»։

Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954թ. օգոստոսի 31-ին՝ Ստեփանակերտում։

1988թ. փետրվարից Քոչարյանը Ղարաբաղյան շարժման քաղաքական առաջնորդներից մեկն է, 1992թ.-ին ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնները։

ԼՂՀ Գերագույն Խորհրդի 1994թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ և 1996թ. նոյեմբերին կայացած համազգային ընտրությունների արդյունքում Քոչարյանն ընտրվել է ԼՂՀ նախագահ։

1997թ. մարտի 20-ին Քոչարյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ։

1998թ. մարտի 30-ի արտահերթ նախագահական ընտրություններում Քոչարյանն ընտրվել է Հայաստանի նախագահ, իսկ 2003թ. մարտի 5-ին վերընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում։  

Ամուսնացած է, ունի երեք զավակ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: