480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի Պոկլոննայա գորայում կկանգնեցվի հայկական մատուռ՝ ի հիշատակ Մեծ հայրենական պատերազմի հայ մասնակիցների
16:43
31 Օգոստոսի 2007

Մոսկվայի Պոկլոննայա գորայում  կկանգնեցվի հայկական մատուռ՝ ի հիշատակ Մեծ հայրենական պատերազմի հայ մասնակիցների։

Ինչպես ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց մոսկովյան «Կրթություն» հիմնադրամի համահիմնադիր, «Ռոսկոմնեդվիժիմոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Պողոսյանը, շինարարությունն իրականացվում է Հիմնադրամի հովանավորությամբ և օժանդակությամբ։

«Մոսկվայի կառավարությունն արդեն հաստատել է մատուռի կառուցման մասին որոշումը, այժմ աշխատանքներ են տարվում առաջին նախագծի մշակման ուղղությամբ»,-ասել է նա։

Պողոսյանի խոսքերով, 27,5 մ. բարձրությամբ մատուռը Պոկլոննայա գորա հուշահամալիրի տարածքում զբաղեցնելու է 700 քառ. մետր տարածք։

«Առաջին հարկում գործելու է թանգարան, որտեղ ցուցադրվելու են Մեծ հայրենական պատերազմում հայերի մասնակցության բազմաթիվ վկայություններ»,-պարզաբանել է նա։

Գործարարը հավելել է, որ այժմ ընտրվում են այն գրքերը, որոնք պետք է ներկայացվեն թանգարանում։

«Հայաստանում իմ գտնվելու ժամանակ ինձ հաջողվեց ձեռք բերել պատերազմի տարիներին զոհված 100 հազ. հայերի մասին պատմող չորսհատորյակ»,-հայտնել է Պողոսյանը։

1941թ. հունիսից մինչև 1945թ. մայիս խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 500 հազ. հայ։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 175 հազ. հայ։ Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը տվել է Խորհրդային միության 106 հերոս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշոր զորավարներից են Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկայն զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսահակովը։ Պատերազմի տարիներին կազմավորվել է 6 հայկական դիվիզիա։

«Կրթություն» հիմնադրամի գաղափարը ծնվել է 2004թ.-ին։ Հիմնադրամի երկրորդ համահիմնադիրն է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ Ալեքսանդր Տեր-Ավանեսովը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։