481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը տապալեց մշակութային ժառանգության վիճակի ուսումնասիրության նպատակով ԵԽԽՎ զեկուցողի այցը տարածաշրջան, կարծում են ՀՀ խորհրդարանում
11:11
31 Օգոստոսի 2007

Ադրբեջանը տապալեց մշակութային ժառանգության վիճակի ուսումնասիրության նպատակով ԵԽԽՎ զեկուցողի՝ Էդվարդ Օ՚  Հարայի այցը տարածաշրջան, ասվում է Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի հետ վարչությունից հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրված տեղեկատվության մեջ։

«Նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանն էր` կապված Նախիջևանում խաչքարերի ոչնչացման հետ», - նշեցին Հայաստանի խորհրդարանում՝ ավելացնելով, որ Օ’Հարայի այցը տարածաշրջան նախատեսված էր դեռևս տարիներ առաջ, բայց տարբեր պատճառներով  հետաձգվում էր։

Ազգային Ժողովում նշեցին, որ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնել զեկուցողին այցի իրականացման համար։

Բացի դրանից Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ուղարկել էին այն հուշարձանների ցուցակները, որոնք պետք է Հարավային Կովկասի երեք երկրներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում ուսումնասիրվեին ԵԽԽՎ-ի զեկուցողի կողմից:

«ԵԽԽՎ-ի պատվիրակությունը արդեն ընտրել էր , թե ինչ հուշարձաններ է ուսումնասիրելու ներկայացված ցուցակից, և օգոստոսի 29-ին այցը պիտի կայանար: Ըստ նախնական համաձայնության` Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցի ծրագրերը պետք է ուղարկվեին օգոստոսի 28-ի երկրորդ կեսին: Սակայն մինչ այդ ստացվեց հանձնաժողովի քարտուղարի նամակը, որ այցը չեղյալ է համարվում», - ասվում է տեղեկատվության մեջ։

Հայաստանի խորհրդարանում կարծում են, որ պատճառը օգոստոսի 28-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի տարածած հայտարարությունն է, ըստ որի Լեռնային Ղարաբաղ զեկուցողը պետք է այցելի Ադրբեջանի տարածքով։

«Վերջին պահին պայմաններ դնելով զեկուցողի առաջ` փաստորեն Ադրբեջանը տապալեց այցը, և սեթևեթանքները, թե սա պարզապես հերթական հետաձգումն է, որ տարածվում են ադրբեջանական մամուլում, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», - նշեցին խորհրդարանում։

Ազգային խորհրդարանում հետաքրքիր համարեցին այն հանգամանքը, որ թեև Ադրբեջանի պատվիրակությունները տարբեր միջազգային կազմակերպություններում փորձում են տարածել Հայաստանի հասցեին ադրբեջանական հուշարձաններ ոչնչացնելու հերյուրանքներ պարունակող թերթիկներ, սակայն զեկուցողը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացել էր տեսնել ընդամենը մեկ մուսուլմանական հուշարձան, այն էլ ոչ ադրբեջանական, այլ` պարսկական «Կապույտ» մզկիթը: Լեռնային Ղարաբաղի տարածքում ԵԽԽՎ-ի պատվիրակությունը ուսումնասիրության համար նշել էր միայն Շուշիի մզկիթը, Փանահուանի պալատը, գրադարաններ, թանգարաններ։

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մաթեո Սորինասը օգոստոսի 29-ին նամակով  տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանին, որ պարոն Օ’ Հարայի այցը չեղյալ է հայտարարվում: Ընդ որում` այցի չկայանալու երկու պատճառներից մեկը նշվել է հենց Լեռնային Ղարաբաղ մուտքի խնդիրը։

Հայաստանի խորհրդարանում ակնհայտ են համարում այն հանգամանքը, որ ադրբեջանցիներն ամեն կերպ խոչընդոտում են զեկուցողի այցին տարածաշրջան, որովհետև այցի ընթացքում բացահայտվելու  էր, որ թե Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, թե Ադրբեջանում բազմաթիվ հայկական հուշարձաններ ոչնչացվել են և ոչնչացվում են։ 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ժամանակ աջակցելու այցի կայացմանը: Այցի հետագա ճակատագիրը կորոշվի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստի ժամանակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: