483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկեց ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության հարցերը
12:01
30 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նախօրեին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլ‎ֆ Փերինայի հետ քննարկեց Ազգային ժողովի հետ համագործակցության հարցերը։

«Հանդիպման ընթացքում քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագիրը՝ ըստ ԱՄՆ դեսպանատան մշակած, և, պայմանավորվածության համաձայն, վաղօրոք ներկայացված առաջարկությունների»,- «Նովոստի-Արմենիային» հայտնեցին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փերինան նշեց, որ Ազգային ժողովը Հայաստանում ժողովրդավարության կարևորագույն օղակներից մեկն է, և ԱՄՆ դեսպանությունը հնարավորինս ցանկանում է օգտակար լինել ժողովրդավարության խորացման գործընթացներին:

Առաջարկված ծրագրի մասին խոսելով՝ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց ամերիկյան կողմին՝ արագ արձագանքման ու կոնկրետ առաջարկների համար և ներկայացրեց իր նկատառումներն այդ կապակցությամբ:

Մասնավորապես, անդրադառնալով Աժ աշխատակազմի ուսումնական այցերին, Աժ նախագահը կարճաժամկետ ու մեծ թվով մարդկանց ուսումնական գործուղումներից առավել կարևորեց երկարաժամկետ և փոքրաթիվ մարդկանց գործուղումները, որոնք հնարավորություն կտան առավել խորքով ու հանգամանալից  ուսումնասիրել այլ երկրների խորհրդարանների աշխատանքը և նպատակային ու օգտակար  կլինեն:

Աժ նախագահը նշեց նաև Աժ աշխատակազմի ներկայացուցիչների համար ԱՄՆ-ի համալսարաններում կրթության հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությունը:

Բացի այդ, նա կարևորեց նաև Աժ գրադարանի հնարավորությունների մեծացումը. մասնավորապես, առաջարկվեց ծրագիր իրականացնել՝ որոշ գրքերի հայերեն թարգմանության և հրատարակման համար, նաև`  օտար լեզուներով ամսագրերով ու հանդեսներով Աժ գրադարանը համալրելու նպատակով:

Թորոսյանն ընգծեց նաև օրենքների թարգմանության անհրաժեշտությունը` Աժ պաշտոնական կայքում տեղադրելու, նաև օրինագծերի փորձագիտական եզրակացությունների, պաշտոնական այլ փաստաթղթերի որակյալ թարգմանության անհրաժեշտությունը` կարևորելով ԱՄՆ դեսպանատան աջակցությունն այս հարցում:

ՀՀ ԱԺ նախագահը արդիական անվանեց նաև օրենքների նախագծերի փորձագիտական եզրակացության նախապատրաստման խնդիրը։ Նրա խոսքերով,  այդ խնդրի լուծման համար երկու ճանապարհ կա` կամ համապատասխան վարչության աշխատակիցների մասնագիտական որակավորման բարձրացումը՝ այդ նպատակով 1-2 տարով ուսման գործուղելով, կամ վարչության փոխարեն կենտրոնի ստեղծումը, որտեղ պայմանագրային հիմունքներով և ավելի գրավիչ պայմաններով կընդգրկվեն տարբեր ոլորտների լավագույն մասնագետները։

Թորոսյանի խոսքերով, ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը ՀՀ ազգային ժողովի հետ կարևոր է Ազգային ժողովի աշխատանքները որակապես բարելավելու  տեսանկյունից։

«Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի իսկապես Ազգային ժողովը ժողովրդավարության և քաղաքական մտքի ազդեցիկ կենտրոններից մեկը դառնա, քանի որ Հայաստանի ամենակարևոր խնդիրներից մեկը բազմակուսակցական համակարգի կայացումն է և քաղաքական ու կուսակցական գործիչների գիտելիքների խորացումը»,- ասաց Թորոսյանը։

Իր հերթին Փերինան շնորհակալուսթյուն հայտնեց Աժ նախագահին՝ հետաքրքիր առաջարկների համար, նշելով, որ մինչև իրագործումը դրանք պետք է լրացուցիչ ուսումնասիրվեն` ԱՄՆ օրենսդրությունից բխող պահանջների համապատասխան դրանց իրագործման և ‎ֆինանսական հնարավորությունների ճշտման համար:

Համագործակցության ծրագրի վերջնական ճշգրտման նպատակով ևս մեկ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծեցին առաջիկա նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներով անցկացնելու կարևորությունը, ինչպես նաև քննարկեցին երկրում Ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքները:

Թորոսյանը նշեց, որ այդ կապակցությամբ արդեն ստացվել և ուսումնասիրվել են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, որոնք սեպտեմբերի կեսերին արդեն կդրվեն քննարկման: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: