478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ոստիկանությունը կսկսի հետաքննություն` պարզելու երկրի փոստային համակարգում չարաշահումների ու դրամաշորթության փաստերը
19:55
29 Օգոստոսի 2007

ՀՀ Ոստիկանությունը կսկսի հետաքննություն` պարզելու երկրի փոստային համակարգում չարաշահումների ու դրամաշորթության փաստերը։ 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հայփոստ» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի կոորդինատոր Զարուհի Տոնապետյանը, վերջին  տարիներին «Հայփոստ» ՓԲԸ-ն կորցրել է ավելի քան 2 միլիարդ դրամ (5,9 ԱՄՆ դոլար)՝ ավտոտնտեսության շահագործման և կառավարման սիստեմատիկ խախտումների պատճառով: Արդյունքում, ՀՀ Ոստիկանությունը կսկսի հետաքննություն` պարզելու պոտենցիալ  չարաշահումների ու դրամաշորթության չափերը և պատճառները:

Ինչպես հաղորդեց համակարգողը, «Հայփոստ» ՓԲԸ  ավտոտնտեսության ստորաբաժանման կառավարման և շահագործման վերաբերյալ կատարված ներքին ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը բացահայտել է աշխատանքային գործընթացների լուրջ խախտումներ՝ մի շարք աշխատակիցների և ղեկավար անձնակազմի կողմից:

Նրա խոսքերով, բենզինի գնման ու օգտագործման, մեքենաների շահագործման, վերանորոգման և սպասարկման ոլորտներում ենթադրվող չարաշահումների ու դրամաշորթության հետևանքով ընկերությանը պատճառվել են էական վնասներ: Չարաշահումների և ոչ պատշաճ կառավարման համակարգը ենթադրաբար գործել է վերջին հինգ տարիների ընթացքում:

«Ընկերությունը դիմել է իրավապահ մարմիններին՝ հետաքննություն իրականացնելու և անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Այս գործընթացը արդյունք է 2007 թ. հուլիսին հավատարմագրային կառավարչի կողմից ընկերության կառավարման համակարգում կատարված փոփոխությունների, որոնք միտված են ստեղծելու անաչառ, թափանցիկ և վստահելի ընկերության հեղինակություն»,- ընդգծել է Թոփալյանը։

«Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ իր 900 փոստային բաժանմունքների միջոցով: Ընկերության անձնակազմը 4 հազար մարդ է։

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ.  նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերոությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամանակով երկարացնելու իրավունքով։

«Haypost Trust Management» -ը (Ամստերդամ, Նիդեռլանդներ) հիմնվել է հատուկ վստահված կառավարման իրականացման համար։ Ընկերությունը համագործակցում է Post Finance International-ի հետ, որը մասնագիտանում է զարգացող երկրներում փոստի և փոստային ծառայությունների բարեփոխումների հարցերում։ --0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: