484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
2007թ. առաջին կիսամյակում «Արմավիա» ընկերությունը պահպանել է զարգացման կայուն տեմպերը
19:46
29 Օգոստոսի 2007

2007թ. առաջին կիսամյակում «Արմավիա» ընկերությունը պահպանել է զարգացման կայուն տեմպերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը։

Նրա խոսքերով, հաշվետու ժամանակահատվածում պլանային չվերթերի թիվը հասել է 2741-ի՝ 2006թ. նույն շրջանի 2195-ի դիմաց, ինչի շնորհիվ ապահովվել է 24,9% աճ։

2007թ. առաջին կիսամյակում ընկերության ծառայություններից օգտվել է 227 հազար ուղևոր՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 182,1 հազարի դիմաց։ Այսպիսով, ուղևորների քանակի աճը կազմել է 24,7%։

Ընդհանուր առմամբ, այս տարվա վեց ամիսների ընթացքում ընկերությունը փոխադրել է 1310 տոննա բեռ, ինչն ապահովել է այս ցուցանիշի 10-տոկոսանոց աճ՝ 2006թ. առաջին կիսամյակի համեմատ (1192,2 տոննա)։ Թռիչքային ժամանակը հասել է 6707 ժամի՝ 2006թ. 5417 ժամի դիմաց (աճ 23,8%)։

Վիլյանի խոսքերով, 2007թ. առաջին կիսամյակում աճի կայուն դինամիկան պայմանավորված է ընկերությունում հաստատված զարգացման ռազմավարական ծրագրի ներդրմամբ։ 2007թ. մարտից ներմուծվել է On-line Ticketing (booking) համակարգը, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվել էլեկտրոնային տոմսերի համակարգի ձևավորման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, տոմսերի վաճառքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ընդլայնվել է համագործակցությունը կորպորատիվ հաճախորդների հետ, ինչի արդյունքում կնքվել են նոր կորպորատիվ պայմանագրեր։

Վիլյանը հայտնեց, որ երկրորդ կիսամյակում տարվել են բանակցություններ և կնքվել են մի շարք պայմանագրեր՝ «Code-Sharing»-ի (ավիափոխադրումների համատեղ շահագործում), «Interline»-ի (ուղևորա - և բեռնափոխադրումներ) և IATA/MITA-ի նորմերին համապատասխան։

««Արմավիա» ընկերությունը կարևորում է ճկուն գնային քաղաքականությունը, ինչից ելնելով՝ 2007թ. առաջին կիսամյակում գործող գնացուցակներում փոփոխություններ են իրականացվել գրեթե բոլոր ուղղություններով, ինչպես նաև ներմուծվել են տոմսերի պատվիրման համակարգի նոր դասակարգումներ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

 «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ. դեկտեմբերի 12-ին։ 2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: