486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Կոնգրեսմեն Ռոբ Բիշոփը մտադիր է միանալ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով խմբին
18:00
29 Օգոստոսի 2007

Յուտա նահանգից ընտրված կոնգրեսմեն Ռոբ Բիշոփը (Rob Bishop) մտադիր է միանալ ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով խմբին։

«Բիշոփը առաջին ներկայացուցիչն է Յուտայից, որը միացել է Հայկական հարցերով խմբին և դարձել նրա 155-րդ անդամը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի հայտնեցին Ամերիկայի հայկական համագումարից (Armenian Assembly of America- ААА)։

«Ես հպարտ եմ միանալ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբին և մտադիր եմ համագործակցել խմբի իմ գործընկեների հետ և նպաստել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայացմանը Վաշինգտոնում»,- ԱՀՀ-ում մեջբերեցին  Բիշոփի խոսքերը։

ԱՀՀ Արևմտյան գրասենյակի նախագահ Լենա Քաիմյանը հանդիպել է Բիշոփին Յուտայում գտնվող նրա տարածաշրջանային գրասենյակում, որպեսզի քննարկի ԱՄՆ հայկական համայնքի խնդիրները, ինչպես նաև Հայկական հարցերով խմբում օրենսդիրների թվի աճի խնդիրը։ Հանդիպման ընթացքում Քաիմյանն ընգծել է Հայոց Եղեռնի մասին 106-րդ բանաձևի ընդունման կարևորությունը։ 

«Մենք ողջունում ենք կոնգրեսմեն Բիշոփի՝ Հայկական հարցերով խմբին միանալու որոշումը։ Նա անտարբեր չէ մեր խնդիրների հանդեպ։ Մենք ակնկալում ենք համատեղ աշխատանք նրա և նրա գործընկերների հետ՝ հայ-ամերիկյան համագործակցության համար կարևոր հարցերում»,-ասել է Քաիմյանը։

Կոնգրեսմեն Ռոբ Բիշոփն ընդգրկված է Զինված ուժերի պալատի, ինչպես նաև կրթության, աշխատանքի և բնական պաշարների հանձնաժողովների կազմում։

Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին։ Այդ բանաձևը կոչվում է «Պալատի բանաձև» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ Սենատի հավանությունն ու նախագահի ստորագրությունը։

Բանաձևը ԱՄՆ նախագահին կոչ է անում ճիշտ կերպով արտացոլել և ներկայացնել մարդու իավունքներին, էթնիկ զտումներին, ցեղասպանությանը, և, մասնավորապես, Հայոց Ցեղասպանությանը (որը հավաստող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) վերաբերող հարցերը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։