478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիրը» բացառում է իշխանամետ ուժերի հետ համագործակցության հնարավորությունը
17:12
29 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» ընդդիմադիր կուսակցությունը բացառում է իշխանամետ ուժերի հետ համագործակցության հնարավորությունը։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց «Օրինաց երկրի» փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը։

«Օրինաց երկիրը» գործել է, գործում է և կգործի ընդդիմադիր քաղաքական դաշտում։ Մենք ունենք նախագահի պաշտոնի մեր թեկնածուն և չենք պատկերացնում իշխանամետ ուժերի հետ համագործակցության հնարավորությունը»,- ասաց նա։

«Օրինաց երկիրը» հիմնադրվել է 1997թ.-ին։ Ներկայում կուսակցությունն ունի մոտ 100 հազ. անդամ։

2003թ. խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի հետ միասին «Օրինաց երկիրը» մտավ իշխող կոալիցիայի շարքերը։

Երեք տարիների ընթացքում (2003-2006 թթ.) կուսակցությունը իշխող կոալիցիայի մի մասն էր, սակայն լքեց այն՝ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ժողովրդավարության խորացման հարցերում գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների  պատճառով։ Այս ամենի արդյունքում, Ա. Բաղդասարյանը հրաժարվեց խորհրդարանի խոսնակի իր պաշտոնից՝ հայտարարելով, որ «Օրինաց Երկիրը» դառնում է  ընդդիմություն։ 

2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, «Օրինաց Երկիրը» ստացավ պատգամավորական 8 մանդատ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: