486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ օդերևութաբանները գալիք աշնանը եղանակային անակնկալներ չեն խոստանում
17:04
29 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայ օդերևութաբանները գալիք աշնանը եղանակային անակնկալներ չեն խոստանում։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցի ժամանակ հայտնեց Հայաստանի Հիդրոօդերևութաբանության և վերահսկողության պետական ծառայության (Հայհիդրոմետ) կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, աշնան երեք ամիսները կանցնեն առանց կլիմայական կատակլիզմների։

«Արտակարգ երևույթներ, անբնական շոգ կամ սառնամանիք, ինչպես նաև առատ տեղումներ այս աշնանը չեն սպասվում»,- ասաց նա։

Սուրենյանի խոսքերով, կանխատեսվում է, որ հանրապետությունում աշնան երեք ամիսների ընթացքում օդի ջերմաստիճանը և տեղումների քանակը լինելու են նորմայի սահմաններում. ջերմաստիճանը հետզհետե կնվազի, իսկ տեղումների քանակը կմեծանա։

«Հոկտեմբերին սպասվում է տեղումների քանակով երկրորդ պիկը՝ մայիսից հետո»,- նշեց նա։

Հայհիդրոմետի կանխատեսումներով, հոկտեմբերի վերջին տասը օրերին և նոյեմբերի սկզբին ջերմաստիճանը Արարատյան դաշտավայրում կիջնի մինչև +18+20, նախալեռնային շրջաններում՝ մինչև +8+10, իսկ լեռնային շրջաններում՝ մինչև 0+5։

«Սակայն որոշ օրերի հոկտեմբեր ամսին օդի ջերմաստիճանը կարող է հասնել +32, իսկ նոյեմբերին՝ +29 աստիճանի»,- ավելացրեց Սուրենյանը։

Հայհիդրոմետի կանխատեսումների բաժնի պետի խոսքերով, այս տարի Արարատյան դաշտավայրում աշունը կշարունակվի մինչև նոյեմբերի կեսերը, իսկ նախալեռնային և լեռնային շրջաններում՝ մինչև հոկտեմբերի կեսերը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։