484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ղազախստանը մտադիր է ներգրավել Հայաստանն իր տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացմանը
16:58
29 Օգոստոսի 2007

Ղազախստանը մտադիր է ներգրավել Հայաստանն իր տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացմանը։ Այս մասին չորեքշաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Ղազախստանի  Հանրապետության գործերի Ժամանակավոր հավատարմատար Երլան Կուբաշևը։

Նրա խոսքերով, Ղազախստանում իրականացվում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնց պետությունը լուրջ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում։ Մասնավորապես, նա նշեց, որ երկիրը շեշտը դնում է ենթակառուցվածնքերի զարգացման, այդ թվում, ճանապարհային հաղորդակցության շինարարության վրա, որը միմյանց կկապի Արևմտյան Եվրոպան և Արևմտյան Ղազախստանը։

«Մենք տեսնում ենք այս ծրագրում Հայաստանի մասնակցության հեռանկարը, քանի որ մեր երկրները TRACECA-ի (Transport Corridor Europe Caucasus Asia) մասնակիցներ են։ Ցավոք, Հայաստանի տրանսպորտային շրջափակումը որոշակի ուղղումներ է մտցնում երկկողմ համագործակցության զարգացման մեր ծրագրերի և կանխատեսումների մեջ»,-ասել է Կուբաշևը։

Միաժամանակ դիվանագետը նշեց, որ Ղազախստանն այժմ ակտիվորեն մասնակցում է Անդրկովկասյան երկրների՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով  իրականացվող տրանսպորտային նախագծերին։

«Մենք այդ երկրներում նավթի և ցորենի շտեմարաններ ենք կառուցում, որոնք հենակետեր կարող են ծառայել Արևմտյան Եվրոպայի երկրներ ղազախստանյան արտահանման հետագա առաջընթացի համար։ Կարծում եմ, որ հեռանկարում հնարավոր է Հայաստանի ներգրավումը նաև այս ծրագրերին»,-ասաց Կուբաշևը։

Ղազախստանի հետ Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը 2007թ. առաջին կիսամյակում աճել է երկու անգամ՝ հասնելով 128,1 մլն. ԱՄՆ դոլարի։ 2007թ.  հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով, Ղազախստանին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության 6,8%-ը՝ 2006թ. նույն ժամանակահատվածի 4,6%-ի դիմաց։ Արդյունքում, Ղազախստանն այդ ցուցանիշով գրավում է երրորդ տեղը՝  Ռուսաստանից և Գերմանիայից հետո։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։