480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական տնտեսական կապերը պետք է ակտիվանան. պատգամավոր
15:54
29 Օգոստոսի 2007

Հայ-ռուսական տնտեսական կապերը պետք է ակտիվանան, չորեքշբաթի Երևանում հայտարարեց «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը։

«Չեմ կարող ասել, թե հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամ են ապրում. դրանք զարգանում են։ Բայց առավել ակտիվացում կարելի է սպասել տնտեսության ոլորտում»,-ասաց նա։

Շահգելդյանը նշեց, որ անհրաժեշտ է համագործակցության ակտիվացում, ինչը թույլ կտա լուծել հայ հասարակության մեջ առկա բազմաթիվ սոցիալական խնդիրներ։

««Օրինաց Երկիրը» այդ համագործակցության զարգացմանը մեծ նշանակություն է տալիս»,-նկատեց նա։

2007թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի՝ Ռուսաստանի հետ ունեցած արտաքին առևտրային շրջանառությունն աճել է 64,2%-ով և կազմել 277 մլն. ԱՄՆ դոլար։ Ընդ որում, Հայաստանից արտահանումը Ռուսաստան կազմել է 98,9 մլն. դոլար (Հայաստանի ողջ արտահանման 18,8%-ը)՝ 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 2,12 անգամ։

Հայաստան ներմուծված ռուսական ապրանքի ծավալը հաշվետու շրջանում կազմել է 178,1 մլն. դոլար՝ աճելով 34,4%-ով։ Միևնույն ժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 250,1 մլն. դոլար (աճ 1,6 անգամ) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 18,3%-ը։

2007թ. հունվար-հունիս ամիսներին ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության 14,6%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է։ ԱՊՀ երկներին ընդհանուր առմամբ բաժին է ընկել Հայաստանի արտաքին առևտրային շրջանառության 32,3%-ը (28,6%՝ 2006թ. հունվար-հունիս ամիսներին)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: