478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+36
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալելու լիբանանյան «Կրեդիտ-Բանկի» մտադրությունը
15:03
29 Օգոստոսի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ողջունում է Հայաստանում գործունեություն ծավալելու լիբանանյան հեղինակավոր «Կրեդիտ-Բանկ»-ի մտադրությունը։

 Այս մասին Հայաստանի վարչապետը հայտարարել է չորեքշաբթի օրը Երևանում բանկի տնօրենների խորհրդի նախագահ Տարեկ Խալիֆային հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Վարչապետը ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալելու «Կրեդիտ-Բանկ»-ի մտադրությունը, նշելով, որ այն միանգամայն համահունչ է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացմանը` ՀՀ կառավարության քաղաքականությանը:», - չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ս. Սարգսյանի խոսքերով, բանկի փորձը Հայաստանի համար կարող է բավականին օգտակար լինել, նկատի առնելով, որ Լիբանանը մշտապես համարվել է ֆինանսական կենտրոն և լուրջ առաջընթաց է ունեցել ֆինանսական շուկայի զարգացման գործում:

Տ. Խալիֆան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության պատրաստակամության համար, նշելով, որ ՀՀ Կենտրոնական բանկի և հայաստանյան մի շարք բանկերի գործընկերների հետ մինչ այս տեղի ունեցած հանդիպում-քննարկումներն ավելի են ամրապնդել Հայաստանում գործունեություն ծավալելու «Կրեդիտ-Բանկ»-ի նպատակադրվածությունը։  

«Մեր դիտարկումներով՝ Հայաստանում զարգացման լուրջ հեռանկար ու բարենպաստ միջավայր կա, և բանկն ուրախ կլինի իր ներդրումն ունենալու Հայաստանի տնտեսության զարգացման գործում», - ասել է Տ. Խալիֆան։

«Կրեդիտ-Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահը կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը նաև որոշակի ներդրումային ծրագրերում, որոնք ներառում են գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքների զարգացումը, արդյունաբերությունը:

Հայաստանյան շուկայում լիբանանյան կապիտալի ներգրավման գործում երկուստեք կարևորվել է նաև լիբանանահայ համայնքի դերը:

««Կրեդիտ-Բանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակության մեջ լիբանանահայ  համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների ներկայությունը և հայ-լիբանանյան հարաբերությունների ու համագործակցության զարգացմանն ուղղված նրանց մշտական ջանքերը համարվել է ասվածի վկայություններից մեկը», - նշեցին կառավարության մամուլի ծառայությունում։

Վարչապետը հաջողություններ է մաղթել «Կրեդիտ-Բանկ»-ին՝ նշելով, որ ՀՀ կառավարությունն իր իրավասությունների և հնարավորությունների սահմաններում կաջակցի ու կնպաստի մեր տնտեսության ու նաև բանկի համար շահավետ և հեռանկարային բոլոր ծրագրերի իրագործմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: