483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2007թ. հունվար-հունիս ամիսներին հանցագործությունների թիվը կրճատվել է 9,3%-ով. վիճակագրություն
14:59
29 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2007թ. հունվար-հունիս ամիսներին հանցագործությունների մակարդակը 2006թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 9,3%-ով։ Այս մասին է վկայում Հայաստանի վիճակագրության ազգային ծառայության հանցագործությունների վիճակի մասին վերլուծությունը՝ հիմնված ՀՀ ոստիկանության տվյալների վրա։

Այդ տվյալների համաձայն 2007թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է 4347 հանցագործություն, որոնցից 1205 դեպքերը կազմում են փոքր ծանրության հանցագործությունները, 1268-ը՝ միջին ծանրության, 1814-ը՝ ծանր և 87-ը՝ առավել ծանր դեպքերը։ ՀՀ ոստիկանական մարմինների կողմից գրանցված հանցագործությունների ընդհանուր թվից 53-ը կատարվել են զենքի և զինամթերքի կիրառմամբ։

Առանձին տեսակի հանցագործությունների գծով հանրապետությունում տիրում է հետևյալ պատկերը։ Այսպիսով, 2007թ. հունվար-հունիս ամիսներին երկրում գրանցվել է անձի դեմ ուղղված 434 հանցագործություն, ինչը 17,2%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ։ Անձի դեմ ուղղված հանցագործություններից, մասնավորապես, 37 դեպքերը կազմել են սպանությունները, 18-ը՝ սպանության փորձերը, 225-ը՝ առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու դեպքերը։ Նաև 18 հանցագործություն է գրանցվել՝ ուղղված քաղաքացիների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ, որոնցից 5-ը՝ բռնաբարություն և բռնաբարության փորձեր, ինչը համապատասխանում է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշին։

2007թ. հունվար-հունիս ամիսներին գրանցված հանցագործություններից 1989 դեպքերը կազմել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը 6,3%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ։ Դրանցից 167 դեպքերը կազմել են պետական կամ հասարակական սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, որոնցից 139-ը՝ թալան, 20-ը՝ յուրացում և ծախսում, 8—ը՝ խարդախություն։ Եվս 1696 հանցագործություններ կատարվել են մասնավոր սեփականության դեմ, որոնցից 46 դեպքերը՝ ավազակային հարձակում, 59-ը՝ թալան, 1374-ը՝ հափշտակում, 195-ը՝ խարդախություն, 22-ը՝ յուրացում կամ ծախսում։

Նույն ժամանակաշրջանում հանրապետությունում գրանցվել է քաղաքացիների տրանսպորտային միջոցների հափշտակման 67 դեպք, ինչը 4,7%-ով բարձր է 2006թ. առաջին վեց ամիսների ցուցանիշից։

2007թ. առաջին կիսամյակում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների թիվը Հայաստանում կազմել է 143, ինչը 5,9%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ։ Այս կատեգորիայի հանցագործություններից 24 դեպքերը կազմել են կեղծ դրամների և արժեթղթերի պատարստումը, պահումը կամ իրացումը, ևս 119 դեպքերը կազմել են տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործությունները, ինչը 7,8%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ։

Պետական իշխանության, ծառայության և վարչական կարգի դեմ ուղղված հանցագործություններին բաժին են ընկել 814 դեպք, ինչը 5,9%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշից։

ՎԱԾ տվյալների համաձայն հաշվետու ժամանակաշրջանում պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններից 8 դեպքը կազմել են իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժի կիրառման դեպքերը, 12-ը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման, 6-ը՝ կաշառքի տրման-ստացման, կաշառք տալու միջնորդության դեպքերը։ Եվս 788 դեպքերը կազմել են պետական իշխանության, ծառայությունների և վարչակարգի դեմ ուղղված այլ հանցագործությունները։

2007թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում գրանցվել է հասարակական անվտանգության, հասարակական կարգ ու կանոնի և բնակչության առողջության դեմ ուղղված 945 հանցագործություն, ինչը 11,8%-ով ցածր է 2006թ. նույն ժամանակամիջոցի ցուցանիշի համեմատությամբ։

Հաշվետվության համաձայն, 2007թ. հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է հրազենի և զինամթերքների պատրաստման և անօրինական շրջանառության 108 դեպք, խուլիգանության 111 դեպք։ Նաև գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և տրանսպորտի միջոցների շահագործման խախտումների 218 դեպք, որոնցից 99-ի հետևանքով մահ է գրանցվել։

Միաժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 451 դեպք, որոնցից 275-ը՝ թմրանյութերի անօրինական շրջանառության։

Հանրապետությունում 2007թ. աղմկահարույց հանցագործություններից պետք է նշել Գյումրիում մայիս ամսին տեղի ունեցած փոխհրաձգությունը, որին մասնակցել են Գյումրիի քաղաքապետ Սպարտակ Ղուկասյանի և «Բարգավաճ Հայաստան» կուցակցության տարածքային գրասենյակի ղեկավար Ռուստամ Սարգսյանի որդիները։ Հասարակական մեծ աղմուկ էր  բարձրացրել նաև ռուս զինծառայող, լեյտենանտ Դմիտրի Երմոլովի սպանությունը 2007թ. օգոստոսին։

Այնուամենայնիվ, Հայաստանում տիրող քրեական վիճակը ԱՊՀ այլ երկրների համեմատությամբ բավականին հանգիստ է։ Եվ այսպես, Ռուսաստանի ՆԳՆ տվյալներով 2007թ. հունվար-հունիս ամիսներին երկրում գրանցվել է 1 մլն. 860,2 հազ. հանցագործություն, ինչը 4,6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Գրանցվող հանցագործությունների աճ է նկատվել ՌԴ 23 սուբյեկտներում, իսկ նվազում՝ 63 սուբյեկտներում։ Միաժամանակ, գրանցված ծանր և հատկապես ծանր հանցագործությունների ծավալը 2007թ. հունվար-հունիս ամիսներին նվազել է մինչև 29,1%, իսկ 2006թ. հունվար-հունիս ամիսներին՝ 27,9%-ով։

Նույն ժամանակաշրջանում Բելառուսում կատարվել է 89 հազ. 92  հանցագործություն ընդդեմ 2006թ. հունվար-հունիս ամիսների 97 հազ. 126-ի։ 2007թ. առաջին վեց ամիսների ընթացքում գրանցված հանցագործություններից 1,5 հազարը կազմել են հատկապես ծանր հանցագործությունները, ծանր հանցագործությունները՝ 6394։ Միաժամանակ, 3275 հանցագործությունները կատարել են անչափահասները։

Ուկրաինայում հանցագործությունների մակարդակը նվազել է 2%-ով. 2006թ. հունվար-հունիս ամիսներին գրանցված 212 հազ. դեպքերի փոխարեն 2007թ. առաջին կիսամյակում գրանցվել է 208 հազ. դեպք։ Միաժամանակ ծանր և հատկապես ծանր հանցագործությունների թիվը նվազել է 12%-ով, և դա, առաջին հերթին, վերաբերվում է սպանությունների, ավազակային հարձակումների, թալանի և հափշտակությունների թվին։
 
2007թ. առաջին կիսամյակում Տաջիկստանում գրանցվել է 6 հազ. 623 հանցագործություն, ինչը 6%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում աճել է ծան հանցագործությունների թիվը՝ 1 հազ. 131-ից մինչև 1 հազ. 258-ի։

Պետք է նշել, որ մի շարք երկրների, մասնավորապես Վրաստանի և Ադրբեջանի հանցագործությունների մասին տվյալները բացակայում են, քանի որ այնտեղ դեռևս չեն ամփոփվել 2007թ. առաջին կիսամյակի արդյունքներն այս ոլորտում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։