478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս մասնագետները հաստատել են Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտով վարակվելը
19:11
28 Օգոստոսի 2007

Ռուս մասնագետները հաստատել են Հայաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտով վարակվելու փաստը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և մթերքենրի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գևորգ Թովմասյանը։

Նրա խոսքերով, հայ մասնագետները դեռևս խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտի առկայությունը հաստատող գրավոր փաստաթղթեր չունեն։ Այդ տեղեկությունը նրանց հաղորդվել է հեռախոսով։

«Մենք հույս ունենք մոտ օրերս  ստանալ ռուսական լաբորատորիայի պաշտոնական գրավոր հաստատումը»,-ճշտեց Թովմասյանը։

Նա հավելեց, որ հիվանդ կենդանիների հյուսվածքների օրինակները ուղարկվել են նաև Մեծ Բրիտանիայի լաբորատորիա վերջնական ախտանիշը ճշտելու համար, մասնավորապես՝ աֆրիկյա՞ն է ժանտախտը, թե՞ դասական։

«Արդեն մի քանի օրից մենք հույս ունենք տեղեկություններ ստանալ նաև Մեծ Բրիտանիայից»,-տեղեկացրեց Թովմասյանը, հավելելով, որ  լաբորատոր հետազոտությունների արդյունքներից անկախ երկրում արդեն տարվում են անհրաժեշտ բոլոր կանխարգելող միջոցառումներ և արագ քայլեր են ձեռնարկվում հիվանդության տարածումը կանխելու ուղղությամբ։

Ռուս փորձագետները Հայաստան են ժամանել երկրում խոզերի ժանտախտը հետազոտելու համար։

Անցած շաբաթ Վրաստանին սահմանակից Լոռու և Տավուշի մարզերում նկատվել էր խոզերի անկում։ Դրա հետ կապված մարզերում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որոշ տեղերում դրվել են կարանտինի կետեր։

Առավել վտանգված են Հայաստանի Վրաստանին հարող շրջանները, որտեղ վերջին տվյալներով սատկած խոզերի քանակն անցել է 21 հազարը։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնտգոմերիի հիվանդությունը առաջին անգամ նկատվել է 1903-ին Հարավային Աֆրիկայում։

Բնական պայմաններում հիվանդության հանդեպ զգայուն են տնական և վայրի խոզերը։ Հիվանդությունը փոխանցվում է առողջ կենդանիների վարակվածների հետ շփման, սննդի, արոտավայրի, տրանսպորտային միջոցների, հիվանդ կենդանիների կեղտի միջոցով։ Վարակակիր կարող են լինել նաև վայրի թռչուններն ու կենդանիները, ինչպես նաև շները։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: