486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայում Եղեռնի ժխտման քաղաքականության վերանայման որևէ նախադրյալ չկա. հայ թուրքագետ
16:56
28 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Թուրքիայում  Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված եղեռնի փաստի ժխտման քաղաքականության վերանայման որևէ նախադրյալ չկա։  Այս մասին երեքշաբթի հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի արևալագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների հարցում անհրաժեշտ է նկատի առնել այն փաստը, որ ներկայիս կառավարող Արդարության և զարգացման կուսակցությունը (ԱԶԿ), փորձում է իրենից հեռացնել պատասխանատվությունը այն քաղաքականության, որ վարել է քեմալական Թուրքիան։

Գիտնականը նշել է, որ ԱԶԿ-ն դատապարտում է Քեմալ Աթաթուրքին պետության այն մոդելի համար, որը նա ստեղծեց Թուրքիայում։

«Այս ենթատեքստում ԱԶԿ-ն, որոշ դիտորդների կարծիքով ավելի շատ է պատրաստ ոչ միայն ազգայն փոքրամասնությունների նկատմամբ վարվող ներքին քաղաքականության մեղմացմանը, այլ նաև որոշ «զիջումների» արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես, հարևանների հետ հարաբերություններում, որոնց թվում է նաև Հայաստանը»,-ասաց Սաֆրաստյանը։

Փորձագետի կարծիքով, որոշ թուրք պաշտոնյաներ մտադիր են կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ ելնելով տնտեսական նպատակահարմարությունից, և այս իմաստով կարելի է սպասել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված որոշակի քայլերի։

«Բայց չեմ կարծում, որ այդ քայլերը կապված լինեն Եղեռնի ճանաչման հետ, քանի որ նման նախադրյալներ Թուրքիայում չկան։ Միևնույն ժամանակ կարելի է որոշակի մեղմացումներ սպասել սահմանային ռեժիմում կամ քաղաքական ոլորտում»,-կարծում է Սաֆրաստյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։