481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Բյուրականի աստղադիտարանը պետության հոգածության առարկան է, այլ ոչ թե արտասահմանցի ներդրողների. աստղագիտական ընկերության փոխնախագահ
15:49
28 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Բյուրականի աստղոֆիզիկական աստղադիտարանը հանդիսանում է պետության հոգածության առարկան, այլ ոչ թե արտասահմանցի ներդրողների, երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Հայկական աստղագիտական ընկերության փոխնախագահ, Եվրոպական և ազգային աստղագիտական ընկերությունների միացյալ կոնգրեսի (Joint European and National Astronomy Meeting – JENAM-2007) համանախագահ Արեգ Միքայելյանը։

«Բյուրականի աստղադիտարանի վերակառուցումը և վերասարքավորումը հնարավոր չէ իրականացնել արտասահմանյան միջոցների հաշվին»,- կարծում է նա։

Միքայելյանի խոսքերով, աստղաֆիզիկայի բնագավառում Հայաստանը ավելի քան տասը տարի է համագործակցում է ֆրանսիացի մասնագետների հետ, այսօր արդեն նախատեսվում է Իսպանիայի և Գերմանիայի գործընկերների հետ իրականացնել մի շարք համատեղ ծրագրեր։

«Մենք աշխատում ենք միջազգային դրամաշնորհներով, սակայն պետությունը պետք է իր վրա վերցնի ներքին ենթակառույցների վերականգնման աշխատանքները»,- կարծում է նա։

Իր հերթին, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը նշել է, որ երկրում գիտության զարգացումը և աջակցությունը պետք է տեղի ունենա նրա տնտեսական զարգացման շրջանակներում։

«Հնարավոր չէ պետության սեփականությունը հանդիսացող ձեռնարկություններն ու ինստիտուտները պահպանել արտասահմանյան հիմնադրամների հաշվին»,- ամփոփեց նա։

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ։ Բյուրականում անցկացվող գիտական ուսումասիրությունները համաշխարհային ճանաչում են ստացել, դրանց հիման վրա ստեղծվել են աստղաֆիզիկայի նոր ուղղություններ։

JENAM-2007, որը կազմակերպել էին Եվրոպական և հայկական աստղագիտական ընկերությունները, տեղի ունեցավ Հայաստանում օգոստոսի 20-25 «Մեր անկայուն երկրագունդը» կարգախոսով։  JENAM-2007 մասնակցել են 300 գիտնականներ աշխարհի 37 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Ճապոնիայից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Իրանից, ինչպես նաև եվրոպական երկրներից։ Հայաստանը ներկայացրեցին Բյուրականի աստղադիտարանի, ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնի, Ֆիզիկայի հնէաբանության, ազգագրության  և պատմության ինստիտուտի աշխատակիցները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: