478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից Եղեռնի ճանաչմանը-փորձագետ
15:37
28 Օգոստոսի 2007

Թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի կողմից Եղեռնի ճանաչմանը, երեքշաբթի լրագրողներին հայտնեց հայտնի  թուրքագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքերով, թուրք-իսրայելական հարաբերությունների բարդությունները վերջին շրջանում կապված են ոչ միայն Եղեռնի ճանաչման, այլ նաև Թուրքիայի դիրքորոշման Մերձվոր Արևելքում վարվող Իսրայելի քաղաքականության հետ ։

«Դեռևս 2006-ի ամռանը, Լիբանանում տեղի ունեցող ռազմական գործաղությունների և Պաղեստինում  Իսրայելի ռազմական միջամտության ժամանակ, Թուրքիան փաստորեն պաշտոնապես հանդես եկավ խիստ հակաիսրայելական հայտարարություններով, ինչը, կարելի է ասել, աննախադեպ էր թուրք-իսրայելական հարաբերությունների համար»,-ասաց Սաֆրաստյանը։

Ինչպես կարծում է փորձագետը, կողմերի միջև առկա է հարաբերությունների սառեցման գործընթաց, չնայած երկու կողմերից բարձր մակարդակի վրա հարաբերությունները պահպանելու ուղղությամբ կատարվող ջանքերին։

«Կարծում եմ, որ ստեղծված նոր իրադրությունը ազդում է նաև Եղեռնի ճանաչման հարցում այն նոր դրսևորումների վրա, որոնց ականատեսն ենք վերջին շրջանում, մասնավորապես, Իսրայելն այլևս հանդես չի գալիս Եղեռնի փաստի միանշանակ հերքմամբ»,-ասաց Սաֆրաստյանը։

Փորձագետի կարծիքով, այս փաստը կազդի նաև ԱՄՆ-ում գործող հրեական լոբբիի Եղեռնի հարցում ունեցած դիրքորոշման վրա, «ինչի նախադրյալներն արդեն բացահայտ են դառնում»։

Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ-ները, Թուրքիան մտահոգություն է հայտնել Իսրայելի առողջապահության նախարար Յաակով Բեն-Իզրիի հայտարարության հետ կապված, որտեղ նա խոսել էր 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի մասսայական սպանությունների մասին։ Այդ հայտարարությունը նա արել էր Իսրայելի ԱԳՆ նախարար Ցիպի Լիվնիի անունից։

Բեն-Իզրին հայտարարել էր, որ հրեա ժողովուրդն առանձնահատուկ համակրանք և հարգանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ, «քանի որ հայերը ևս ենթարկվել են կոտորածի»։

«Իսրայելի կառավարությունը երբեք չի հերքել 1915-ի հրեշավոր կոտորածները, հասկանում և կիսում է հայ ժողովրդի զգացմունքները, նկատի ունենալով զոհերի քանակը և ահավոր կորուստները, որ կրել են հայերը»,-հայտարարել էր Իսրայելի առողջապահության նախարարը։

Չնայած այն բանին, որ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը շտապեց հավատացնել Թուրքիայի վարչապետին, որ «հայկական հարցում» պաշտոնական Թել-Ավիվի մոտեցումը վերանայված չէ, հայ փորձագետները կողմ են Բեն-Իզրիի հայտարարության մեջ տեսնել Եղեռնի հարցում Իսրայելի մոտեցման զգալի փոփոխություններ։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։