478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ ԱԺ քննարկմանն է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը
12:46
28 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Խորհրդարանական ընդդիմադիր «Ժառանգություն» նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը։

««Ժառանգության» օրենսդրական այս առաջին նախաձեռնությունը պատշաճ կարգով ընդունվելուց, ստորագրվելուց և ուժի մեջ մտնելուց հետո կապահովի Հայաստանի կողմից երկար սպասված դե յուրե ճանաչման տարածումը 1991թ. միջազգային և խորհրդային օրենքներին համապատասխան Ստեփանակերտում հիմնադրված դե ֆակտո ինքնիշխան պետության վրա»,- նշեցին կուսակցությունում։

Առաջարկված նախաձեռնության հիմնավորումներում նշվում է, որ ԼՂՀ-ն բավարարում է ինքնիշխան պետության մասին միջազգային օրենքի բոլոր պահանջները։

«Սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի կողմից իրավամբ կճանաչվի Լեռնային Ղարաբաղի փաստացի կարգավիճակը։ Օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների՝ ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու և ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար»,- նշեցին կուսակցությունում։

Հիմնավորումներում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ ԼՂՀ-ն, իբրև ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման, իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին և ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր ԼՂՀ-ն, իբրև անկախ պետություն, կայացած իրողություն է։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի ռազմական վտանգին դիմակայելու համար ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ապահովության ու նրա տարածքային ամբողջականության երաշխավորները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։