+1
Եղանակը Երևանում
Հայ
Միկրոէլեկտրոնիկայի երկրորդ հայկական օլիմպիադան կանցկացվի Երևանում` սեպտեմբերի 14-27-ը
19:02
27 Օգոստոսի 2007

Միկրոէլեկտրոնիկայի երկրորդ հայկական օլիմպիադան կանցկացվի Երևանում՝ սեպտեմբրի 14-27-ը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունում, «Հայաստանում Սինոփսիսի շաբաթի»  մրջանակներում անցկացվող միջոցառումը կնպաստի երկրում միկրոէլեկտրոնիկայի ոլորտի հետագա զարգացմանը։

Օլիմպիադայի նպատակն է հայտնաբերել երիտասարդ և տաղանդավոր կադրեր, երիտասարդ մասնագետների շրջանում բարձրացնել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի հանդեպ, ինչպես նաև ճշգրտել միկրոէլեկտրոնիկայի ոլորտում գիտելիքների մակարդակը՝ կրթական ծրագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով։

Միջոցառմանը կարող են մասնակցել մինչև 30 տարեկան երիտասարդ մասնագետները, որոնք ներկայացնում են ինժեներական գործի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտների ընկերություններ, ինչպես նաև բուհերի  ուսանողներ։

Ինչպես տեղեկացրեցին «Սինոփսիս-Արմենիա» ընկերությունում, օլիմպիադան կանցկացվի երկու փուլով։ Առաջին փուլում մասնակիցներին՝ թեսթի կարգով, կներկայացվեն մի շարք հարցեր։ Երկրորդ փուլը կանցկացվի մրցույթի սկզբունքով, և մասնակիցները խնդիրները լուծելու համար պետք է անհատական մոտեցում ցուցաբերեն։

Օլիմպիադայի հաղթողներին կշնորհվեն մրցանակներ՝ դյուրակիր համակարգիչ (առաջին տեղ), 300 հազ. դրամ՝ մոտ 890 դոլար (երկրորդ տեղ), ինչպես նաև 150 հազ. դրամ՝ մոտ 445 դոլար (երրորդ տեղ)։

Միջոցառման հովանավորներ են, մասնավորապես, «Սինոփսիս-Արմենիա» ՓԲԸ-ն,  USAID CAPS ծրագիրը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, «ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ» բանկը, «Յունիկոմպ» ՓԲԸ-ն, Virage Logic ընկերությունը,  Viaspheare Technopark ՓԲԸ-ն, Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների  միությունը, «Ապավեն» ԲԲԸ-ն, ինչպես նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։