480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը շնորհավորել է խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում հաղթած իր մրցակցին
18:22
27 Օգոստոսի 2007

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն առաջադրվել էր 15-րդ ընտրատարածքում անցկացված կրկնակի խորհրդարանական ընտրություններում, շնորհավորել է իր մրցակից՝ Հանրապետական կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանին, որը քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել։

«Նովոստի-Արմենիա» գործակալություն՝ երկուշաբթի ստացված հայտարարության մեջ Հովհաննիսյանը մաղթել է պատգամավորին՝ ամենայն բարիք՝ 15-րդ ընտրատարածքի իր հայրենակիցներին անձնվիրաբար ծառայելու պատվաբեր  առաքելության մեջ։

Միաժամանակ, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը հույս է հայտնել, «որ երկրի ղեկավարությունն ապագայում իր պարտականությունները կկատարի առավել պարկեշտ»։

«15-րդ ընտրատարածքի ընտրությունների գործընթացն ու արդյունքները ևս  պատմության գիրկն անցան էապես անազատ ու անարդար պայմաններում՝ ամենատարբեր իրավախախտումներով և իշխանական լծակների չարաշահումներով»,-ասվում է հայտարարության մեջ։

Օգոստոսի 26-ին 15-րդ ընտրական տարածքում Հայաստանի Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 60 138 ընտրողներից 36 394-ը (60,5 տոկոս)։

2007թ. մայիսի 12-ի ընտրություններում այդ տարածքում հաղթած գործարար Խաչիկ Մանուկյանը հունիսի 6-ին հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ՝ 15-րդ ընտրատարածքի պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին։ Մանուկյանը դա բացատրել է տարածված լուրերով, թե իբր այդ տարածքում  ընտրություններն անցել են խախտումներով և ձայների չնչին տարբերությամբ։

ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրություններին Խ. Մանուկյանը ստացել է 16121 ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը (10067 ձայն), երրորդը՝ ՀՅԴ թեկնածու Գուրգեն Շահինյանը (7248 ձայն)։ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 1220 ընտրող, քաղաքացիական նախաձեռնությամբ իրենց թեկնածությունները առաջադրած Էմին Կարապետյանի և Վահագն Պետրոսյանի օգտին, համապատասխանաբար, գրանցվել է 518 և 96 ձայն։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։