486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«ԱրմենՏել» ընկերությունն իր բաժանորդների համար «Վստահության հեռախոս» է ստեղծել
17:26
27 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն իր բաժանորդների համար «Վստահության հեռախոս» է ստեղծել։ Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, «Վստահության հեռախոսը» ստեղծվել է՝ բաժանորդների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով։

Մասնավորապես, այսուհետև  բջջային հեռախոսակապի բաժանորդները կարող են զանգահարել 4444, իսկ  ֆիքսված ցանցի բաժանորդները՝ 0-800-44444 հեռախոսահամարներով, և ընկերության աշխատակիցների կողմից յուրաքանչյուր թերացում կամ անբարեկիրթ սպասարկում նկատելու դեպքում ներկայացնել բողոք կամ առաջարկներ՝ ցանկացած ծառայության վերաբերյալ:

«Մեր որդեգրած ռազմավարությունը շարունակելով՝ դառնալ որակյալ ծառայություն մատուցող ընկերություն, ԱրմենՏելն ակնկալում է իր բաժանորդների աջակցությունը՝ այդ ուղին կատարելագործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկա պահին «ԱրմենՏել» ՓԲԸ-ն մենաշնորհատեր է՝ ֆիքսված հեռախոսակապի ոլորտում և Հայաստանի երկու բջջային օպերատորներից մեկն է։  Ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը ռուսական «Վիմպելկոմ» («Բի Լայն» ապրանքանիշ) ընկերությունն է։

2006թ. վերջին ԱրմենՏելն ուներ 608,5 հազար ֆիքսված կապի և 452 հազար բջջային կապի բաժանորդ։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007թ. օգոստոսի 24-ի որոշման համաձայն, 2007թ. սեպտեմբերի 1-ից «ԱրմենՏելը» զրկվում է բոլոր մենաշնորհային իրավունքներից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: