480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Խոզերի շրջանում ժանտախտի բռնկման կապակցությամբ Հայաստան են ժամանել ռուս մասնագետներ
16:03
27 Օգոստոսի 2007

Խոզերի շրջանում ժանտախտի բռնկման կապակցությամբ Հայաստան են ժամանել ռուս մասնագետներ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության և սննդամթերքի անվտանգության պետական տեսչության ղեկավարի տեղակալ Գևորգ Թովմասյանը։

«Ռուս մասնագետներն արդեն տեղում են։ Մինչ այդ նրանք եղել են Աբխազիայում ու Վրաստանում և աշխատանքի լավ փորձ ունեն»,-ասաց Թովմասյանը։

Նա հավելեց, որ հիվանդ կենդանիների հյուսվածքների նմուշներն  ուղարկվել են Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի լաբորատորիաներ՝ վերջնական ախտորոշման համար։

«Այն, որ դա խոզի ժանտախտ է՝ միանշանակ է։ Բայց անհրաժեշտ է պարզել՝ սա դասակա՞ն, թե՞ աֆրիկյան ժանտախտ է»,-նշեց Թովմասյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքերով, մինչև վերջնական ախտորոշումը,  տարվում են աֆրիկյան ժանտախտի համար նախատեսված աշխատանքներ, քանի որ այդ հիվանդությունն ավելի խիստ կանխարգելման միջոցառումներ է պահանջում։

Անցյալ շաբաթ Վրաստանին սահմանամերձ Լոռու և Տավուշի մարզերում նկատվել էր խոզերի անկում։ Դրա հետ կապված՝ մարզերում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որոշ տեղերում հաստատվել են կարանտինի կետեր։

Վտանգավոր են համարվում Հայաստանի՝ Վրաստանի հետ սահմանակից մարզերը, որտեղ, վերջին տվյալներով, սատկած խոզերի քանակը գերազանցել է 21 հազարը։

Խոզերի աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։

Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։