480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին հաղթանակ տարավ ՀՀԿ թեկնածուն
13:33
27 Օգոստոսի 2007

Օգոստոսի 26-ին 15-րդ ընտրական տարածքում Հայաստանի Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին հաղթանակ տարավ Հյաաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը։

Այս մասին երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Տաթևիկ Օհանյանը։

ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրություններին Խ. Մանուկյանը ստացել է 16121 ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Թալին քաղաքի քաղաքապետ Մնացական Մնացականյանը (10067 ձայն), երրորդը՝ ՀՅԴ-ի թեկնածու Գուրգեն Շահինյանը (7248 ձայն)։ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկել է 1220 ընտրող, քաղաքացիական նախաձեռնությամբ իրենց թեկնածությունները առաջադրած Էմին Կարապետյանի և Վահագն Պետրոսյանի օգտին՝ համապատասխանաբար 518 և 96 ձայն։  

«Ընտրությունների ընթացքում խախատումներ չեն արձանագրվել, ընթացակարգը տեղի է ունեցել օրեսնդրության նորմերին համաձայն», - նշեց Տ. Օհանյանը։

Օգոստոսի 26-ին 15-րդ ընտրական տարածքում Հայաստանի Ազգային Ժողովի մեծամասնական համակարգով լրացուցիչ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 60 138 ընտրողներից 36 394 ընտրող (60,5 տոկոս)։

2007 թ.-ի հունիսի 6-ին գործարար Խաչիկ Մանուկյանը, որը 15-րդ տարածքում հաղթանակ էր տարել մայիսի 12-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, պատգամավորական մանդատից հրաժարական էր ներկայացրել ԿԸՀ։ Ինչպես պարզաբանել է ինքը՝ Խ. Մանուկյանը, նա մանդատից հրաժարվելու որոշումը ընդունել էր տարածված ասեկոսների ճնշման տակ, իբր թե 15-րդ տարածքում ընտրությունները անց են կացվել խախտումների ուղեկցությամբ և ձայների չնչին տարբերությամբ։  

Հունիսի 11-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 26-ին նշանակել էր 15-րդ ընտրական տարածքում մեծամասնական ընտակարգով խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։