478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+38
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը իրավապահ մարմիններին հանձնարարել է բոլոր միջոցները ձեռնարկել՝ Լոռու մարզի դատախազի սպանությունը բացահայտելու համար
10:55
27 Օգոստոսի 2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի իրավապահ մարմիններին հանձնարարել է բոլոր միջոցները ձեռնարկել Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը բացահայտելու համար։ Այս մասին ասվում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանի հայտարարությունում։

«ՀՀ նախագահին զեկուցվել է Վանաձորում  դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության մասին։ Երկրի նախագահը հանձնարարել է իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները  հանցագործությունը բացահայտելու համար, պարբերաքբար  զեկուցելու իրեն  հետաքննության ընթացքի մասին», - նշել է մամուլի քարտուղարը։

Վ. Սողոմոնյանի խոսքերով, նախագահը իր ցավակցությունն է հայտնել Ալբերտ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին։

«Սա ոճրագործություն է, որ  ուղղված է ոչ միայն դատախազության բարձրաստիճան պաշտոնյայի, այլև  ամբողջ իրավապահ համակարգի դեմ՝ խստիվ դատապարտելի է և էլ ավելի  վճռական  է դարձնելու  իրավապահների պայքարը հանցավորության դեմ», - ասվում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։

Ալբերտ Ղազարյանը սպանվել է օգոստոսի 24-ին՝ ուշ երեկոյան գործից տուն վերադառնալիս։ Դատախազը տուն էր վերադառանում ոտքով՝ առանց թիկնապահի, մի քաղաքացու ուղեկցությամբ։ Մարդասպանը կրակել է Ղազարյանին անմիջապես փողոցում՝ իր տանից ոչ հեռու։

Սպանությունից անմիջապես հետո, Լոռու մարզի վարչական կենտրոն՝ Վանաձոր քաղաք են մեկնել իրավապահ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։