482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանում իշխանափոխությունը հանգիստ իրականացվի. փորձագետ
19:20
24 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացը հանգիստ անցնի, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը՝ kreml.org ինտերնետային կայքին տված հարցազրույցում։

Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանում իշխանության փոխանցման գործընթացը հանգիստ անցնի, հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը՝ kreml.org ինտերնետային կայքին տված հարցազրույցում։

«Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմա բավականին ջերմ են, մտերիմ։ Ռուսաստանը և Հայաստանը ռազմական դաշնակիցներ են։ Ռուսաստանը շահագրգիռ է, որպեսզի Հայաստանում հաջորդ տարի կայանալիք իշխանության փոխանցման գործընթացն անցնի հանգիստ, առանց ցնցումների, առանց գունավոր հեղափոխություններիՀայասՀա»,-ասել է Ալեքսանդրովը։

Համապատասխանաբար, փորձագետի խոսքերով, Ռուսաստանն ուշադիր հետևում է այն ներքաղաքական գործընթացներին, որոնք այժմ կատարվում են Հայաստանում։

«Մասնավորապես, Ռուսաստանը ուշադիր հետևեց խորհրդարանական ընտրություններին և քաղաքական աջակցություն ցուցաբերեց Հայաստանի նախագահի ներկայիս ամենագլխավոր թեկնածուին՝ նախկին Պաշտպանության նախարար, ներկայիս վարչապետ Սերժ Սարգսյանին»,-նշել է փորձագետը։

Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ներկայիս իշխանական ընտրախավը վայելում է բնակչության բավականին լուրջ աջակցությունը՝ «չնայած այն բանին, որ այնտեղ երկու խմբերի՝ Քոչարյանի և Սարգսյանի կողմնակիցների միջև պառակտման առաջացման հավանականություն կար»։

«Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր եղավ խուսափել նման կոնֆլիկտից, և, արդյունքում, ընտրություններն անցան հանդարտ, իշխանական ուժերը ստացան ձայների ճնշող մեծամասնությունը։ Այդ պատճառով կարելի է սպասել, որ եթե մոտ ժամանակներս նոր ցնցումներ չլինեն, իշխանությունը կփոխանցվի հանգիստ։ Դա բխում է Ռուսաստանի շահերից»,-նշել է Ալեքսանդրովը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: