480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը նախագահական ընտրությունների ժամանակ կարող է դառնալ ընդդիմության հիմնական թեկնածուն. կարծիք
18:07
24 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը 2008թ. ընտրություններում կարող է դառնալ ընդդիմության հիմնական թեկնածուն։ Այսպիսի կարծիք հայտնեց ուրբաթ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» (ԱԺԴ) կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանը։

«Վազգեն Մանուկյանը կարևոր դեր է ունեցել հայոց պետականության կայացման գործում. նա եղել է «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող, պաշտպանության նախարար և վարչապետ, և նրա կառավարման տարիները շատ արգասաբեր էին երկրի համար»,- հայտարարեց նա։

Սադոյանի խոսքերով, ԱԺԴ-ն պատրաստ է նրան աջակցել գալիք նախագահական ընտրություններում՝ որպես միավորված ընդդիմության միասնական թեկնածու։

Նախկին պատգամավորը նաև նշեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն և նրա թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններում անհնար է։

«Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ քաղաքական գործիչ է և հասկանում է, որ 10 տարվա լռությունից հետո դժվար է վերադառնալ մեծ քաղաքականություն։ Դրա համար նախընտրական արշավը պետք էր սկսել, առնվազն, 2005 թվականից»,- ասաց նա։

Միաժամանակ, նախկին պատգամավորը քիչ հավանական է համարում ընդդիմության միավորումը, քանի որ շատ քաղաքական գործիչներ արդեն արտահայտել են նախագահի պաշտոնին հավակնելու իրենց ցանկության մասին։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցնեն 2008 թ. առաջին կեսին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։–0—

. ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանը 2008թ. ընտրություններում կարող է դառնալ ընդդիմության հիմնական թեկնածուն։ Այսպիսի կարծիք հայտնեց ուրբաթ մամուլի ասուլիսում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային ժողովրդավարների դաշինք» (ԱԺԴ) կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանը։
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։