478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Սլովենիա և Բելգիա
18:05
24 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը օգոստոսի 26-27-ը կմեկնի Սլովենիա, որտեղ կմասնակցի «ԵՄ 2020. ընդլայնում և ինտեգրում» ամենամյա ֆորումին, որն անցկացվում է Բլեդ քաղաքում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Սպասվում է, որ ֆորումին կմասնակցեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Խորվաթիայի, Լիտվայի և Մակեդոնիայի վարչապետեր Իվո Սանադերը, Գեդեմինաս Կիրկիլասը, Նիկոլա Գրուսևսկին, կոսովոյի հիմնախնդրի ՄԱԿ հատուկ դեսպան Մարտի Ախտիսաարին, մի շարք երկրների արտգործնախարարներ, քաղաքական գործիչներ, Եվրոմիության պաշտոնարար անձինք, վերլուծական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Համաժողովի մասնակիցները կքննարկեն Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև եվրոինտեգրմանը վերաբերող հարցեր»,-տեղեկացրեցին ԱԳՆ-ից։

Վարդան Օսկանյանի ելույթը ծրագրված է «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնտեսական և քաղաքական ուղղությունները։ Եվրոմիության և ԵԱՀԿ դերը» թեմայով քննարկումների ժամանակ։

Այս թեմայի քննարկումներին կմասնակցեն նաև Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական և եվրոատլանտիկ ինտեգրման հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Վահիֆ Սադիկովը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

Բլեդում ծրագրված են նաև ՀՀ ԱԳ նախարարի մի շարք երկկողմ հանդիպումներ։

Սեպտեմբերի 3-4-ը Օսկանյանը կմեկնի Բրյուսել, որտեղ ԵՄ Արտաքին կապերի և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների հրավերով, կմասնակցի ԵՄ «նոր հարևաններ» քաղաքականության մասնակից-երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Հանդիպմանը, որը կանցկացվի «Միասին աշխատելով՝ ամրապնդել եվրոպական հարևանության քաղաքականությունը», ներկա կլինեն «նոր հարևաններ» քաղաքականության 16 անդամ-երկրների ԱԳ նախարարները։

Կքննարկվեն առևտրի ազատականացման, էներգետիկ անվտանգության ոլորտներում և կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերների վերաբերյալ համագորկացության հարցեր։

Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ։--0—

Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը օգոստոսի 26-27-ը կմեկնի Սլովենիա, որտեղ կմասնակցի «ԵՄ 2020. ընդլայնում և ինտեգրում» ամենամյա ֆորումին, որն անցկացվում է Բլեդ քաղաքում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: