482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում տոնում են Անկախության հռչակագրի հրապարակման օրը
18:40
23 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում տոնում են Անկախության հռչակագրի հրապարակման օրը։

Ավանդույթի համաձայն, ամեն տարի այս օրը այն շենքի մոտ, որտեղ նախկինում գտնվում էր ՀԽՍՀ գերագույն խորհուրդը, կառավարության անդամների, քաղաքագետների, հասարակական գործիչների և հասարակ քաղաքացիների ներկայությամբ նշվում է Հռչակագրի ընդունման օրը։

Ինչպես հայտարարեց «Օգոստոսի 23» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Պուշկին Սերոբյանը, 17 տարի առաջ այս օրը, հայերը ողջ աշխարհին հայտարարեցին, որ  հայ ժողովուրդը նոր ապագա է կերտում՝ նշանավորելով այն անկախության գործընթացով։

«Այդ օրվանից, օգոստոսի 23-ը մեր պետության համար դարակազմիկ տարեթիվ է դարձել»,- ասաց նա։

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանն ասաց, որ ժամանակի ընթացքում այդ օրը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հոգում կդառնա «ազգի միասնության խորհրդանիշ»։

«Հռչակագիրը կուսակցական կամ թիմային փաստաթուղթ չէր, այլ դարձել է մի փաստաթուղթ, որը ծնվել է ազգային արժեքների համախմբման արդյունքում»,- ասաց նա։

Սահակյանի խոսքերով, «վերջին տարիներին կուսակցական խաղերի մեջ ազգային արժեքների վրա փոշի ցանելու մի քանի փորձեր են արվել, բայց այս փաստաթուղթը մնացել է մաքուր և անաղարտ»։

«Հռչակագիրը հանդիսանում է Հայաստանի ազգային ծրագրերի անկյունաքարը, և որքան ամուր է պետությունը, այնքան հայերի հոգում ավելի է նյութականացվում անկախության գաղափարը»,- ավելացրեց նա։ Սահակյանը կարծում է, որ այս փաստաթուղթը արտացոլում է ազգի ոգևորությունն ու ինքնարտահայտումը։

Նրա կարծիքով, կգա ժամանակ, երբ երկրի բոլոր քաղաքական ուժերը կրկին կհամախմբվեն այս փաստաթղթի ներքո։

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստի ժամանակ, այն ընթերցել է  պատգամավոր Արամ Մանուկյանը։

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու մասին։ Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 94,99%-ը կողմ էին քվեարկել։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին: