486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Յան Պորտերֆիլդը գոհ է Եվրո-2008 նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների խաղից
14:49
23 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը գոհ է Եվրո-2008 առաջնության նախընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների խաղից։

 «Կարծում եմ, որ հայկական ֆուտբոլի համար սա հրաշալի գիշեր է։ Մենք խաղացել ենք մի հավաքականի հետ, որն ունի հրաշալի մարզիչ և հիանալի ֆուտբոլիստներ։ Բայց մենք լավ տպավորություն թողեցինք»,- խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պորտերֆիլդը։

Պորտերֆիլդը կարծում է, որ հայ ֆուտբոլիստները կարող էին և հաղթանակ տանել։

«Ես գիտեի, թե որքան վճռական են տրամադրված մեր տղաները։ Մեր թիմը դաշտ էր դուրս եկել հաղթողի հոգեբանությամբ»,- ասել է մարզիչը։

Նրա գնահատմամբ, հաշիվը չի արտացոլում խաղի պատկերը։ «Առաջին 15-20 րոպեների ընթացքում մենք 2-3 գնդակ խփելու հնարավորություն ունեինք։ Կարծում եմ, որ դա մեզ դաս կլինի ապագայի համար»,- ասել է Պորտերֆիլդը։

Մարզիչը նշել է, որ Հայաստանի հավաքականի տակտիկան միայն պաշտպանությունը չէր։

«Իհարկե, մենք պետք է հարձակվեինք և առաջին իսկ հնարավորության դեպքում առաջ անցնեինք։ Իսկ պաշտպանվում էինք միայն այն պատճառով, որ Պորտուգալիայի հավաքականի կազմում ներգրավված են այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստներ, որ հնարավորության դեպքում կարող էին մեզ պատժել»,- ավելացրել է նա։

«Իմ՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու ողջ ժամանակահատվածում, թիմը լավ խաղ է ցուցադրում»,- ասել է նա՝ որպես օրինակ հիշեցնելով բելգիացիների հետ հանդիպումը, երբ ստանդարտ դիրքից խփած միակ գնդակը որոշեց խաղի ելքը։ «Իհարեկ, երկու խաղ եղավ, որոնց ժամանակ մենք այնքան էլ լավ չդրսևորեցինք մեզ, բայց, ընդհանուր առմամբ, ես գոհ եմ նրանց խաղից»,- մարզչի խոսքերն է մեջբերում allboxing.ru ինտերնետային կայքը։

Պորտերֆիլդի խոսքերով, Հայաստանի հավաքականում կան երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնցով ապագայում կարելի է հրաշալի թիմ ստեղծել։

Իր հերթին Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին ասել է, որ այս խաղի համար «ոչ-ոքին բավական տրամաբանական արդյունք է»։

Նա անտեղի է համարում Հայաստան-Պորտուգալիա խաղի արդյունքը համեմատել Լիխտենշտեյնի հավաքականի հետ իր թիմի ոչ-ոքի արդյունքի հետ։

«Այս արդյունքները բացարձակապես անհամեմատելի են։ Լիխտենշտեյնի հետ մենք շատ վատ խաղացինք։ Հայաստանի հետ չեմ կարող ասել՝ լավ խաղացինք, բայց բանն այն է, որ Հայաստանի հավաքականը շատ ավելի ուժեղ է»,- նշել է Սկոլարին։

Նրա խոսքերով, Հայաստանի հավաքականն իրեն բավականին լավ դրսևորեց նման արդյունքի հասնելու համար։

Պատասխանելով այն հարցին, թե. «Պորտուգալիան տարա՞վ, արդյոք, մեկ միավոր, թե՞ կորցրեց երկուսը», Սկոլարին նշել է. «Բնականաբար, մենք այստեղ եկել էինք հաղթանակի և երեք միավորի ետևից, բայց այս դեպքում, միանշանակ, կորցրեցինք 2 միավոր»։

Եվրո-2008 նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների խաղը նախորդ երեկոյան Երևանում ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։

Առաջինը խաղի հաշիվը բացեցին հայ ֆուտբոլիստները։ Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը խաղի 12-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Խաղի 37-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հավասարեցրեց հաշիվը։

Ընտրական A խմբում Հայաստանի և Պորտուգալիայի հետ միասին են նաև Լեհաստանի, Սերբիայի, Ֆինլանդիայի, Ադրբեջանի և Ղրղզստանի ազգային հավաքականները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: