482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի իշխանությունները ջավախահայերի վրացերեն չիմանալն օգտագործում են որպես նրանց ճնշման միջոց. հայ պատգամավոր
18:10
22 Օգոստոսի 2007

Վրաստանի իշխանությունները ջավախահայերի վրացերեն չիմանալն օգտագործում են որպես միջոց՝ տեղի բնակչության վրա ճնշում գործադրելու համար։ Այս կարծիքը չորեքշաբթի հայտնեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։

Նրա խոսքերով, Ջավախքում վրացերեն չիմանալու պատճառով մարդիկ ազատվում են բարձր պաշտոններից, մասնավորապես, տեղի հայկական դպրոցների տնօրենների պաշտոնները զբաղեցնում են վրացիները։

Պատգամավորը կարծում է, որ վրացական իշխանությունները շահագրգիռ չեն հայերի վրացերենի իմացությամբ, քանի որ համապատասխան մթնոլորտ և մեխանիզմներ չեն ստեղծում, ինչպես նաև տարածաշրջան չեն ուղարկում վրացերենի մասնագետների։

Միաժամանակ Թորոսյանը նշեց, որ ջավախահայությունը չի հրաժարվում վրացերեն սովորել, բայց դրա համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել։

«Ջավախահայերը պատրաստ են սովորել վրացերեն, բայց ոչ ի վնաս հայերենի։ Հայերը պատրաստ են նաև ինտեգրվել վրաց հասարակության մեջ, բայց ոչ ազգային ինքնագիտակցության կուրստի հաշվին»,- հայտարարեց նա։

Ջավախքը գտնվում է Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծին։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են (տարբեր տվյալներով 91-97%)։ Բնակչության թվաքանակը 238 հազ. մարդ է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։