485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային ժողովրդավարական կուսակցությունը այսօրվա դրությամբ մտադիր չէ մասնակցել նախագահական ընտրություններին
15:55
22 Օգոստոսի 2007

Հայաստանի ազգային-ժողովրդավարական կուսակցությունն (ԱԺԿ) առայժմ մտադիր չէ մասնակցել նախագահական ընտրություններին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը։

«Մենք երբեք չենք մասնակցել և մտադիր էլ չենք մասնակցել նմանակումներին, և եթե նախագահական ընտրությունների նկատմամբ երկրում այսօր տիրող մոտեցումը չփոխվի, մենք չենք մասնակցի այդ թատերականացված գործողությանը»,- ասաց նա։

Քոչարյանն իրավիճակի փոփոխությունը տեսնում է երկրի քաղաքական կուսակցություների կողմից լուրջ խորքային փոփոխությունների և տեղաշարժերի հետ, որոնք կվկայեն այլընտրանքի հնարավորության և հաջողության համար անհրաժեշտ վստահության և ժողովրդի աջակցության մասին։

Խոսելով ընտրությունների ժամանակ ԱԺԿ-ի՝ այլ կուսակցությունների հետ հնարավոր միավորման մասին՝ նա նշեց, որ քանի դեռ նման մուտեցումները չեն ստեղծվել, կուսակցությունը համագործակցության եզրեր չի տեսնում։

Քոչարյանը կարծում է, որ երկրում ընդդիմադիր դաշտի հեղինակությունն  աննախադեպ անկում է ապրել, և կուսակցություններին անհրաժեշտ է մտածել նման անկման պատճառների և իրավիճակից դուրս գալու հնարավոր մեխանիզմների  մասին։

«Հենց դա է այն գլխավոր հարցը, որի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել յուրաքանչյուր քաղաքական կուսակցության հետ»,-ընգծեց նա՝ հավելելով, որ առանց այս հարցերի լուծման նախագահական ընտրություններին մասնակցելն անհնար է։

ԱԺԿ-ն ստեղծվել է 2001թ. մայիսին։ Այն ունի 11 մասնաճյուղ՝ երկրի տարբեր մարզերում։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ. առաջին կեսին։ Նախագահի պաշտոնին իրենց թեկնածության առաջադրման մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ  վարչապետ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու: