486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աֆրիկյան ժանտախտի բռնկման կասկած կա
15:40
22 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում աֆրիկյան ժանտախտի բռնկման կասկած կա։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ Անասնաբուժության պետական տեսչության (ԱՊՏ) պետի տեղակալ Գևորգ Թովմասյանը, անասնաբույժների կասկածները վերաբերում են Տավուշի և Լոռու մարզերին։

«Տավուշում մենք հայտնաբերել ենք ժանտախտի նշաններ։ Մենք կասկածում ենք աֆրիկյան ժանտախտ, բայց դա վերջնականապես հայտնի կլինի միայն մի քանի օր հետո»,- ասաց նա։

ԱՊՏ պետի տեղակալի խոսքերով, աֆրիկյան ժանտախտը շատ նման է սովորական դասական ժանտախտին, դրա համար էլ այն դժվար է ախտորոշել։

Այս կապակցությամբ Թովմասյանը հաղորդեց, որ Հայաստանը հրավիրել է վրացի մասնագետների, քանի որ նրանց մոտ նախկինում արդեն գրանցվել էին աֆրիկյան ժանտախտի դեպքեր։

«Նրանք աֆրիկյան ժանտախտի անմիջական վկաներն են եղել և ավելի մեծ փորձ ունեն, դրա համար էլ վրացի մասնագետները պետք է հաստատեն կամ ժխտեն կովերի և խոզերի՝ աֆրիկյան ժանտախտով վարակված լինելու փաստը»,- ասաց նա։

Թովմասյանը տեղեկացրեց, որ Հայաստանը կենդանիների հյուսվածքների նմուշներ է ուղարկել Ռուսաստան և Վրաստան, որպեսզի ախտորոշեն կենդանիների  հիվանդությունը, և մեկ-երկու օրից պարզ կդառնա վերջնական ախտորոշումը։

Նա ընգծեց, որ երկիր աֆրիկյան ժանտախտի վիրուսի թափանցումը կանխարգելելու նպատակով ձեռք են առնվում բոլոր պրոֆիլակտիկ միջոցառումները։

ԱՊՏ պետի տեղակալի խոսքերով, երկրում աֆրիկյան ժանտախտի թափանցման վտանգը շարունակում է բարձր մնալ, քանի որ Հայաստանը բավականին երկար  սահման ունի Վրաստանի հետ, որտեղ, վերջին տվյալների համաձայն, սատկած խոզերի թիվը գերազանցել է 21 հազարը։

Թովմասյանն ասել է, որ այս հիվանդությունը մարդկանց չի փոխանցվում, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել վարակված խոզերի միսը, քանի որ դա կարող է թունավորել օրգանիզմը։ Խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտը կամ Մոնթգոմերի հիվանդությունն առաջին անգամ գրանցվել 1903թ. Հարավային Աֆրիկայում։

Բնական պայմաններում հիվանդության նկատմամբ առավել զգայուն են տնային և վայրի խոզերը, վարակը փոխանցվում է առողջ և հիվանդ խոզերի շփման ժամանակ, վարակը տարածվում է հիվանդ կենդանիների արտազատումներով աղտոտված  կերի, արոտավայրի, տրանսպորտային միջոցի միջոցով։ Վարակակիրներ կարող են լինել նաև վայրի թռչունները և կենդանիները, ինչպես նաև շները։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։