486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց երկիրն» իր շարքերը մաքրում է գաղափարազուրկ կուսակիցներից
14:53
22 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցությունն իր շարքերը մաքրում է գաղափարազուրկ կուսակիցներից։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց կուսակցության փոխնախագահ, «Օրինաց երկրի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը։

Նրա խոսքերով, «կուսակցությունում բարոյական անկում չկա», և կուսակցության շարքերից մի քանի անդամների դուրս գալուց հետո սկսվել է այդ շարքերը մաքրելու գործընթացը։

«Կուսակցության անդամների թիվը 100 հազար է, և ներկայում մենք մաքրում և կրճատում ենք մեր շարքերը՝ հեռացնելով նրանց, ում հետ այլևս չենք ցանկանում միասին քայլել»,- ասաց Բիշարյանը։

Նա նշեց, որ այդ մարդկանց թիվը շատ չէ, բայց «մաքրումը» թույլ կտա ամրացնել կուսակցությունը։ «Փորձը ցույց տվեց, որ կարելի է փոքրաթիվ լինել, բայց ընտրությունների ժամանակ կարողանալ ավելի շատ ձայներ հավաքել»,- ասաց կուսակցության փոխնախագահն, ավելացնելով, որ այժմ կուսակցության շարքերն ընդունվելու ընթացակարգը բավականին բարդացել է։

Բիշարյանի կարծիքով, ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկը՝ թե կուսակցության անդամները զանգվածաբար լքում են նրա շարքերը, արհեստականորեն ուռճացված էր։

Մեկնաբանելով «Օրինաց երկրի» երիտասարդական թևի նախագահ Սամվել Ֆարմանյանի կուսակցությունը լքելու և վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվելու փաստը՝ Բիշարյանը նրան անվանեց հարմարվողական։

«Նմանատիպ մարդիկ կարող են հայտնվել ցանկացած կուսակցությունում։ Նա «Օրինաց երկրի» մեծամասնական համակարգով պատգամավոր չդարձավ և որոշեց տեղավորվել մեկ այլ տեղում։ Ցավում եմ, որ երիտասարդների արժեքներն այնքան էլ կայուն չեն»,- ասաց նա։

Միաժամանակ Բիշարյանը հայտարարեց, որ չնայած կուսակցության նկատմամբ կիրառվող «սև փիարին», հատկապես նախընտրական շրջանում, կուսակցությունը կարողացավ հավաքել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայների քանակը։

Այս տարվա հունիսին «Օրինաց երկրի» երիտասարդական թևի նախագահ Սամվել Ֆարմանյանը, նրա տեղակալ Մարսել Աբրահամյանը և կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը հայտարարել էին կուսակցությունից իրենց դուրս գալու մասին։

Մայիսի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, «ՕԵ» կուսակցությունը ութ պատգամավորական մանդատ է ստացել։

Երեք տարիների ընթացքում (2003-2006 թթ.)  կուսակցությունը իշխող կոալիցիայի մի մասն էր, սակայն լքեց այն՝ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ժողովրդավարության խորացման հարցերում գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների  պատճառով։

Այս ամենի արդյունքում Ա. Բաղդասարյանը հրաժարվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից՝ հայտարարելով, որ «Օրինաց Երկիրը» դառնում է  ընդդիմություն։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։