484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Օրինաց Երկիր» կուսակցությունը ակտիվ կմասնակցություն կունենա Հայաստանի նախագահական ընտրություններին
13:42
22 Օգոստոսի 2007

«Օրինաց Երկիր» կուսակցությունը ակտիվ մասնակցություն կունենա Հայաստանի նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտարարեց  կուսակցության փոխնախագահ, խորհրդարանական «Օրինաց Երկիր» խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը։

Նրա խոսքերով, այժմ կուսակցությունը բանակցություններ է վարում ընդդիմադիր կուսակցությունների հետ՝ նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու ուղղությամբ։

«Մենք ամպայման կմասնակցենք նախագահական ընտրություններին, բայց ինչպիսի ձևաչափով՝ դեռ չենք որոշել», - ասաց Հ. Բիշարյանը։

Ընդ որում, նա կարծում է, որ Արթուր Բաղդասարյանը նախագահական ընտրություններին ընդդիմության կողմից ներկայացվելիք ամենալավ թեկնածուն է, որի շուրջ կարող են համախմբվել մարդիկ։

«Հայկական քաղաքական դաշտում չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կարող է համեմատվել Բաղդասարյանի հետ», - ասաց Հ. Բիշարյանը։

Նա նշեց, որ ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրումը ինքնանպատակ չէ, «սակայն լավ է ունենալ մեկ թեկնածու, որին կաջակցի ամբողջ թիմը»։

Ազգային ժողովի մայիսյան ընտրությունների արդյունքներով, «Օրինաց Երկիրը» ստացել է պատգամավորական ութ մանդատ։

Երեք տարիների ընթացքում (2003-2006 թթ.)  կուսակցությունը իշխող կոալիցիայի մի մասն էր, սակայն լքեց այն՝ ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ժողովրդավարության խորացման հարցերում գործընկերների հետ ունեցած տարաձայնությունների  պատճառով։

Այս ամենի արդյունքում Ա. Բաղդասարյանը հրաժարվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնից՝ հայտարարելով, որ «Օրինաց Երկիրը» դառնում է  ընդդիմություն։  

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008 թ. առաջին կեսին։ Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնին իրենց թեկնածության առաջադրման մտադրության մասին արդեն հայտարարել են մի քանի քաղաքական գործիչներ, մասնավորապես, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: