482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է գյուղական դպրոցի վերակառուցմանը
10:58
22 Օգոստոսի 2007

Երևանում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որից ստացված ամբողջ հասույթը տրամադրվել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի դպրոցի վերակառուցմանը՝ «Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող Գյուղական զարգացման ծրագրի շրջանակներում. երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Համերգը կազմակերպվել էր «Հայաստան» հիմնադրամի և Գերմանիայի հայ գործարարների միության նախաձեռնությամբ:

Ողջունելով հյուրերին` «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահե Աղաբեկյանցը նշեց, որ սա մի կարևոր ծրագրի սկիզբ է, որն ուղղված է Հայաստանի գյուղական կյանքի բարելավմանը:

«Շատ լուրջ անջրպետ կա կտրուկ զարգացում ապրող քաղաքների և ծանր տնտեսական և սոցիալական վիճակում գտնվող գյուղական համայնքների միջև: Գյուղական զարգացման ծրագիրը դիտվում է որպես լրացուցիչ մեխանիզմ Հայաստանի գյուղերում ենթակառուցվածքների զարգացման համար», - ասել է Վ. Աղաբեկյանցը:

«Այս ծրագիրը կոչված է ոչ միայն բարելավելու մարդկանց կյանքն այսօր, այլև դառնալու նրանց ապագա բարօրության գրավականը», - ավելացրել է Վ. Աղաբեկյանցը:

Իր հերթին Գերմանիայի հայ գործարարների միության գործադիր տնօրեն Իլդա Կարինյանը նշել է, որ միությունն արդեն 10 տարի շարունակ հաջողությամբ համագործակցում է «Հայաստան» հիմնադրամի հետ` Գերմանիայի տեղական մարմնի միջոցով, «որն ամուր կամուրջ է Գերմանիայի հայկական համայնքի և Հայաստանի միջև»:

Իլդա Կարինյանը նշել է, որ Գերմանիայի հայ գործարարների միությունը պատրաստ է լիովին աջակցել Հիմնադրամի Գյուղական զարգացման ծրագրին:

Ծրագրի առաջին փուլն ընդգրկում է Տավուշի մարզի հինգ գյուղեր: Խաշթառակը այդ գյուղերից մեկն է, ունի բնակչության ամենամեծը քանակն ու ամենամեծ տարածքը:

Խաշթառակի դպրոցի վերակառուցումը և կահավորումը ֆինանսավորվում է Գերմանիայի հայ գործարարների միության և Շվեյցարիայի հայ համայնքի կողմից` «Հայաստան» հիմնադրամի համապատասխան տեղական մարմինների միջոցով:

 «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թ.-ին՝  ՀՀ նախագահի հրամանով։ Գործունեության 15 տարիների ընթացքում հիմնադրամն իրագործել է Հայաստանի և ԼՂՀ զարգացմանն ուղղված165 միլիոն դոլարի ծրագրեր։

Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքների զարգացմանը և բարեգործության խթանմանը։ Հիմնադրամի միջոցներով երկրում կառուցվել է ավելի քան 463,8 կմ երկարությամբ ճանապարհ, 211,8 կմ երկարությամբ ջրատար, 97 դպրոց, 410 բնակելի տուն, 34 բուժհաստատություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։