478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ֆելիպե Սկոլարին չի բացառում հայ ֆուտբոլիստների հաղթանակը Պորտուգալիայի հետ խաղում` Եվրո-2008-ի շրջանակներում
19:16
21 Օգոստոսի 2007

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին չի բացառել, որ Հայաստանի հավաքականը կարող է հաղթել իր թիմին՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ վաղը կայանալիք հանդիպման ժամանակ։

«Տասնմեկ տարի առաջ Հայաստանը լավ խաղաց Պորտուգալիայի հավաքականի հետ և կարողացավ խաղն ավարտել ոչ ոքի։ Եթե հայ ֆուտբոլիստները խաղան նույնքան լավ, կարող են անգամ հաղթել։ Սա ֆուտբոլ է, և այստեղ ամեն ինչ հնարավոր է»,- երեքշաբթի հաղորդեց Սկոլարին՝ Երևանում ունեցած մամուլի ասուլիսում։

Նա միաժամանակ նշեց, որ պորտուգալացիները Հայաստան են եկել հաղթելու, իսկ «դրա համար անհրաժեշտ է ցուցադրել խաղի բարձր որակ»։

Իր հերթին Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ հայ ֆուտբոլիստները «հարգում են պորտուգալացիներին և ոչ ավելի...Մենք վախի զգացում չունենք»,- ասաց նա։

Մինասյանի խոսքերով, հայ ֆուտբոլիստները  շատ բարձր թիմային ոգի ունեն, ինչը կապված է Ղազախստանի և Լեհաստանի հավաքականների նկատմամբ վերջերս տարած հաղթանակների հետ։

«Այդ հաղթանակները ցույց տվեցին, որ մեր հավաքականը կարող է խաղալ ցանկացած թիմի հետ։ Պարզապես պետք է չվախենալ խաղալ ագրեսիվ ֆուտբոլ»,-ընգծեց նա։

Մինասյանի խոսքերով, գրեթե բոլոր հայ ֆուտբոլիստները հիանալի մարզավիճակում են, ինչի հետ կապված՝ մարզիչներն անգամ որոշ բարդություներ են ունեցել խաղացողների հիմնական կազմն ընտրելիս։

Նա հավելեց, որ Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանելու է «Խիմկիի» (Մոսկվա) դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Հայաստանի և Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Հայաստանը մտնում է Եվրո-2008-ի ընտրական «А» խմբի մեջ, որտեղ նրա մրցակիցներն են Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Սերբիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Բելգիայի և Ղազախստանի հավաքականները։

Ներկայում մեր հավաքականը յոթ միավորով խմբում զբաղեցնում է 6-րդ տեղը, իսկ պորտուգալացիները՝ հավաքելով 14 միավոր, զբաղեցնում են երրորդ հորիզոնականը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: