483.01
-0.2
590.82
-1.55
8.56
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Եզդիները աշխարհի գերտերությունների առաջնորդներին կոչ են անում՝ փրկել Իրաքում ապրող իրենց ժողովրդին
17:11
21 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Եզդիների համաշխարհային ազգային միությունը կոչ է անում աշխարհի գերտերությունների առաջնորդներին՝ փրկել Իրաքում բնակվող եզդիներին։

Ինչպես երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի եզդիների ազգային միության (Yezdy National Union of Armenia) նախագահ Ազիզ Թամոյանը, Եզդիների համաշխարհային ազգային միությունը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունին, ինչպես նաև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ կոչ անելով պաշտպանել Իրաքում ապրող եզդի ժողովրդին։

Թամոյանը միջազգային կառույցներին և ողջ առաջադեմ մարդկությանը կոչ արեց համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ նշելով, որ նրանց անգործության դեպքում եզդիների նկատմամբ կատարվող հանցագործությունները կշարունակվեն։

«Եզդի ժողովրդին, որը 5-հազարամյա պատմություն ունի, Իրաքում ոչնչացում է սպառնում, քանի որ նրանց այդ երկրում կազմակերպված ձևով սպանում են, ինչի վկայությունն է Իրաքի հյուսիսում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որին զոհ է դարձել ավելի քան 500 մարդ,- ասաց նա։

Թամոյանի խոսքերով, Իրաքի հյուսիսում, 10 հազ. ք.մ. տարածքի վրա բնակվում են մոտ 1,2 մլն. եզդիներ, որոնք չեն ուզում թողնել իրենց տները և օգնության կարիք ունեն։

 «Մենք ուզում ենք, որպեսզի այդ տարածքում ստեղծվի եզդիների պետություն՝ Եզդիստան՝ ԱՄՆ հովանավորության ներքո»,- ասաց նա։

Օգոստոսի 15-ին Մոսուլից 120 կիլոմետր դեպի արևմուտք, որտեղ առավելապես բնակվում են քուրդ-եզդիներ, գրեթե միաժամանակ պայթել են չորս ականապատված բեռնատարներ։ Ահաբեկչական ակտի զոհերի քանակը կազմել է մոտ 500 մարդ, ավելի քան 350-ը վնասվածքներ են ստացել։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։