483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-իրանական հարաբերություններն ավելի կայուն են, քան ադրբեջանա-իրանականը. ամերիկացի փորձագետ
16:58
21 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայ-իրանական հարաբերություններն ավելի կայուն են, քան ադրբեջանա-իրանականը, սակայն Իրանն ավելի հեռանկարային է համարում Բաքվի հետ կապերը, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց Անվտանգության և պաշտպանության հարցերով Jane’s Information Group (Վաշինգտոն) վերլուծական կենտրոնի փորձագետ Ռիչարդ Գիրագոսյանը։

«Հայաստանի և Իրանի համագործակցությունը կայուն մակարդակի վրա է, իսկ արդրբեջանա-իրանական փոխհարաբերությունները, հակառակը, ավելի խնդրահարույց են»,- ասաց նա։

Ընդ որում, Գիրագոսյանը կարծում է, որ Իրանի համար առավել առաջնահերթ է  հարաբերությունները Բաքվի, քան Երևանի հետ։

Միաժամանակ նա մատնանշեց այն փաստը, որ իրանական պատվիրակությունների այցերը Հայաստան և Ադրբեջան գրեթե միաժամանակ են տեղի ունեցել։

«Տարբերությունն այն է, որ Ադրբեջան է մեկնել Իրանի նախագահը՝ քաղաքական և էներգետիկ հիմնախնդիրներ քննարկելու համար, իսկ Հայաստան այցելել է Իրանի փոխնախագահը՝ քննարկելու համար սպորտի բնագավառում համագործակցության հարցերը»,- ասաց նա։

Գիրագոսյանի խոսքերով, հայ-իրանական հարաբերություններում խոսքը հիմնականում գնում է Իրան-Հայաստան գազատարի մասին, իսկ ադրբեջանա-իրանական հարաբերություններում շեշտը դրվում է ավելի լայն ընդգրկմամբ  էներգետիկական ծրագրերի վրա։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի կողմից՝ Իրանի համար իր նշանակությունը թերագնահատելու փաստը խանգարում է ընդլայնել երկկողմանի հարաբերությունների շրջանակները։

Օգոստոսի 18-20-ը Հայաստանում էր գտնվում Իրանի փոխնախագահ, Ֆիզիկական դաստիարակության կազմակերպության նախագահ Մոհամադ Ալիաբադին (Mohammad Aliabadi)։ Այցի շրջանակներում երկու երկրների սպորտային գերատեսչությունները ստորագրել են սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ոլորտներում Փոխըմբռնման հուշագիր։

2007թ. մարտի 19-ին ՀՀ Ագարակ քաղաքում՝ հայ-իրանական սահմանին կից, տեղի է ունեցել Իրան-Հայաստան գազատարի առաջին հատվածի գործարկման  արարողությունը, որն անցնում է Մեղրիից դեպի Քաջարան (ՀՀ հարավ)։

Սկզբնական փուլում Հայաստանը Իրանից տարեկան կստանա մոտ 400 մլն. խորանարդ մետր գազ՝ այդ ցուցանիշը մինչև 2,3 մլրդ. խորանարդ մետրի հասցնելու հեռանկարով։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Բանակցությունների ընթացքում կքննարկվի ադրբեջանա-իրանական հարաբերությունների և կապերի զարգացման հեռանկարների լայն շրջանակ, այդ թվում՝ տրանսպորտային և էներգետիկական,  մուտքի վիզայի հեշտացման ոլորտներում, ինչպես նաև կքննարկվեն տարածաշրջանային հարցեր։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։