478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է արժանի հակահարված տալ հակառակորդին. ԼՂՀ պաշտպանության նախարար
15:34
21 Օգոստոսի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի պաշտպանության բանակն ի վիճակի է դիմակայել հակառակորդին և պատրաստ է ցանկացած պահի նրան արժանի հակահարված հասցնել, երեքշաբթի Ստեփանակերտում լրագրողներին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

«Առաջավոր գիծն օրեցօր կատարելագործվում է, և մենք պետք է դիմակայենք  հակառակորդի կողմից ձեռնարկված ցանկացած գործողության»,- նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով, ԼՂՀ պաշտպանության բանակի առջև դրված գլխավոր խնդիրները  նրա՝ ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելուց ի վեր արդեն կատարված են։

«Այս խնդիրները, մասնավորապես, ուղղված էին պետության անվտանգության ապահովմանը և ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի պահպանմանը»,- նշել է Հակոբյանը։

Նրա խոսքով, ԼՂՀ պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժիններում, առանց բացառության, կատարվել են ստուգումներ, որոնց արդյունքները ցույց են տվել ղարաբաղյան բանակի մարտունակության բարձր մակարդակը։

Առաջավոր գծում տիրող վիճակի և հերթապահության կազմակերպման մասին խոսելով՝ ԼՂՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ զինվորական հերթապահությունն ինքնին «մարտական գործողություն» է, որն իրականացվում է առավոր գծում, և «հրադադարը խախտելու կամ անկայունություն առաջացնելու հակառակորդի ցանկացած փորձ խափանվում է»։

Առաջիկա պլանների մասին խոսելով՝ Հակոբյանը հայտարարել է, որ առաջին անգամ ծրագրվում են դիվիզիայի զորավարժություններ՝ բանակի անձնակազմի և տեխնիկայի ներգրավմամբ, ինչպես նաև նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: