478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երկաթգիծը վարձակալության տալով՝ Վրաստանը կորցնում է բոլոր տնտեսական լծակները. կուսակցության ղեկավար
19:48
20 Օգոստոսի 2007

Երկաթգիծը վարձակալության տալով՝ Վրաստանը, որը տարանցիկ երկիր է, կորցնում է բոլոր տնտեսական լծակները։ Այս կարծիքն ունի «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Երկաթգիծը վարձակալության տալը նշանակում է, որ Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, կորցնում է իր բոլոր տնտեսական լծակները և շահույթի զգալի մասը»,-«Նովոստի-Գրուզիա» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Զուրաբիշվիլին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Զուրաբիշվիլին տարակուսանք է հայտնել, թե իչպես «փոքրիկ, իբրև թե բրիտանական Parkfield Investment ընկերությունը, որը հիմնվել է անցած տարվա փետրվարին ընդամենը 6 մլն. ֆունտ ստեռլինգ դրամագլխով» կարող է իրականացնել 1 մլրդ. դոլարի ներդրումներ։

«Ելնելով դրանից՝ անհասկանալի է, թե ինչպես ըկերությունը կհայթայթի այնքան ներդրումային հնարավորություններ, որպեսզի տարեկան 100 մլն. ներդնի մեր երկաթգծի մեջ»,- ընգծել է Զուրաբիշվիլին։

Նրա համար անհասկանալի է նաև, թե ինչու Վրաստանը 200 մլն. դոլար վարկ վերցրեց Ղարս-Ախալքալակ երկաթգծի կառուցման համար, եթե ողջ երկաթգիծը վարձակալության է տալիս և եկամուտ չի ստանալու։

«Ես չեմ հասկանում, թե դա ինչու է մեզ ձեռնտու։ Ամենակարճ ճանապարհով բեռնափոխադրումները բխում են Հայաստանի և Թուրքիայի շահերից, իսկ մեզ ձեռնտու է ավելի երկար ճանապարհը»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Օրերս հայտնի դարձավ, որ «Վրացական երկաթգիծ» ԲԲԸ-ն վարձակալության է փոխանցվում բրիտանական Parkfield Investment ընկրությանը՝ 89 տարով։ Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեի խոսքերով, երկաթուղում կատարվելիք ներդրումները կկազմեն 1 մլրդ. դոլար։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: