484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Odrix արագ շախմատի մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը
18:25
20 Օգոստոսի 2007

Հայ գրոսմայստեր, 2007թ. Հայաստանի շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Լ. Պետրոսյանը նախորդ օրը Գերմանիայում ավարտված Odrix Արագ շախմատի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Այն անցկացվում էր Mainz Open Chess 960 միջազգային շախմատային փառատոնի շրջանակներում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, Պետրոսյանը 11 հնարավորից հավաքել է 9 միավոր՝ միայն կես միավորով զիջելով մրցության հաղթող Չեխիայի ներկայացուցիչ Դավիթ Նավարեին։

Մրցույթի մյուս հայ մասնակիցների արդյունքները հետևյալն են՝ Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը 11 հնարավորից հավաքել են 8, իսկ Ռաֆայել Վահանյանը՝ 7,5 միավոր։

Odrix մրցույթին մասնակցում էր 762 շախմատիստ։

Mainz Open Chess 960 մրցույթը 1996թ.-ին մտահղացել է աշխարհի չեմպիոն Բոբի Ֆիշերը, այն անվանում են նաև Աշխարհի շախմատի-960 առաջնություն (այլ անվանումն է Fischer Chess, այսինքն «Ֆիշերի շախմատ»)։

Խաղի կանոնները համընկնում են դասական շախմատին, բացառությամբ խաղաքարերի սկզբնական դասավորության։ Խաղաքարերը դասավորվում են ինչպես սովորական շախմատում, բայց խաղը սկսվելուց առաջ «Fischerandom Chess Computerized Shuffler» համակարգչային ծրագրով կատարվում է սկզբնական դիրքի «Պատահական համակարգչային ընտրություն»։

960 թիվը նշանակում է հնարավոր սկզբնական դիրքերի քանակը, որոնք որոշվում են վիճակահանությամբ, այսինքն խաղաքարերը դասավորում է համակարգչային ծրագիրը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։