485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը Արագ շախմատ-960-ի աշխարհի առաջնության եզրափակիչում զիջել է Վիշվանաթան Անանդին
18:02
20 Օգոստոսի 2007

Հայ գրոսսմայստեր Լևոն Արոնյանը զիջել է հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդին Արագ շախմատ-960-ի աշխարհի առաջնության եզրափակիչում։  Մրցույթն անցկացվեց օգոստոսի 17-19-ը Գերմանիայում՝ Mainz Open Chess 960 շախմատի միջազգային փառատոնի շրջանակներում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, հիմնական մրցության 6 խաղերում Արոնյանը հավաքել է 3,5 միավոր՝ Անանդին զիջելով կես միավորով։

Հավելյալ բլից-պարտիաներն ավարտվել են 2,5-1,5 հաշվով՝ հօգուտ հնդիկ գրոսմայստերի, որը և արժանացել է գլխավոր մրցանակին։

Արագ շախմատ-960-ի աշխարհի առաջնության գլխավոր մրցանակի խաղարկությանը մասնակցել են նաև Ռուստամ Կասիմջանովը Ուզբեկստանից և ֆրանսիացի Էթյեն Բակրոն։

Mainz Open Chess 960 մրցույթը 1996թ.-ին մտահղացել է աշխարհի չեմպիոն Բոբբի Ֆիշերը, այն անվանում են նաև Աշխարհի շախմատի-960 առաջնություն (այլ անվանումն է Fischer Chess, այսինքն «Ֆիշերի շախմատ»)։

Խաղի կանոնները համընկնում են դասական շախմատին, բացառությամբ խաղաքարերի սկզբնական դասավորության։ Խաղաքարերը դասավորվում են ինչպես սովորական շախմատում, բայց խաղը սկսվելուց առաջ «Fischerandom Chess Computerized Shuffler» համակարգչային ծրագրով կատարվում է սկզբնական դիրքի «Պատահական համակարգչային ընտրություն»։

960 թիվը նշանակում է հնարավոր սկզբնական դիրքերի քանակը, որոնք որոշվում են վիճակահանությամբ, այսինքն խաղաքարերը դասավորում է համակարգչային ծրագիրը։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: