483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Իրանը սպորտի ոլորտում Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
16:34
20 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը և Իրանի փոխնախագահ, Ֆիզիկական դաստիարակության կազմակերպության նախագահ Մոհամադ Ալիաբադին (Mohammad Aliabadi) երկուշաբթի Երևանում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ոլորտներում Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Ինչպես ստորագրելուց հետո հայտարարեց հայ նախարարը, հուշագիրը նոր էտապ կբացի սպորտի ոլորտում երկկողմանի համագործակցության ասպարեզում։ Փաստաթղթի համաձայն, կողմերը պարտավորվում են միմյանց տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական, մարզական և գիտական միջոցներ։

Բացի այդ, Գրիգորյանի խոսքերով, կխրախուսվեն խորհրդատվական սեմինարները և կապահովվի մարզիկների վերապատրաստումը։

 «Երկու երկրների մարզիկները կկարողանան մասնակցել ուսումնական հավաքներին և բաց առաջնություններին, այդ թվում՝ թիմային մակարդակով, ինչպես նաև կզարգանա սպորտային բժշկությունը»,- ասաց նախարարը։

Գրիգորյանը նաև հայտնեց, որ Մոհամադ Ալիաբադիի՝ Հայաստանյան այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ծաղկաձորի օլիմպիական բազայում իրանցի մազիկների մարզումներն անցկացնելու վերաբերյալ։

Իր կողմից Իրանի փոխնախագահը նշել է, որ սպորտը կարևոր է երկու ժողովուրդների մերձեցման համար, և երկու կողմերն էլ մեծ ջանքեր են գործադրում՝ սպորտի բնագավառում հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ։

«Հայաստանը և Իրանը նորմալ քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունեն, և այժմ անհրաժեշտ է երկկողմանի ջանքեր գործադրել՝ համագործակցության կուտակված փորձը սպորտի ոլորտ տեղափոխելու համար, ինչը շատ կարևոր բաղադրիչ է՝ երկու ազգերի եղբայրության համար»,- ասաց Ալիաբադին։

Հուշագրի գործողության ժամկետը հինգ տարի է, բայց կարող է երկարացվել՝ կողմերի ցանկությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։