484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարգևատրել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահին
15:25
20 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը «Սուրբ Սահակ–Սուրբ Մեսրոպ» շքանշանով պարգևատրել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ Հարություն Արմենյանին՝ արգասաբեր գիտա-մանկավարժական և հասարակական գործունեության համար։

Սուրբ Կոնդակի մեջ նշվում է, որ Արմենյանը տասնամյակներ շարունակ  անմնացորդ նվիրվածությամբ աշխատել է առողջապահության ոլորտում՝ պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով Լիբանանի, Հայաստանի, Օմանի, Գերմանիայի, Իրաքի և շատ այլ երկրների բժշկական և ուսումնական հաստատություններում։

«Առողջապահության արդիկական հիմնախնդիրներին նվիրված Ձեր բազմաթիվ գիտական աշխատություններն արժանացել են մասնագետների բարձր գնահատականին և հրատարակվել են տարբեր երկրներում»,- ասվում է ուղերձի մեջ, որը երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» են տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Սուրբ Կոնդակում նշվում է, որ որպես Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ, Արմենյանը ջանք չի խնայում իր փորձն ու գիտելիքները բարձրակարգ մասնագետների պատրաստման գործին ներդնելու համար, որոնք կարևոր մասնակցություն են ունենալու հայրենիքի կառուցման և զարգացման գործում՝ բարձր մակարդակի վրա պահելով հայկական գիտության վարկանիշը։
     
«Ձեր գործունեությունը լավ օրինակ է բուհի ուսանողների համար և խթանում է ջանադիր աշխատանքի միջոցով հաջողության հասնելու և հայկական գիտության զարգացման գործին ծառայելու նրանց ձգտումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (American University of Armenia) հիմնադիրներն են Հայաստանի կառավարությունը, Կալիֆորնիայի համալսարանը և Հայ բարեգործական ընդհանուր միությունը։

ՀԱՀ ուսանողների առաջին հավաքը տեղի է ունեցել 1991թ., շրջանավարտները ստանում են մագիստրոսի գիտական կոչում բժշկության, իրավաբանության, բիզնեսի և կառավարման ոլորտներում, ինչպես նաև ճարտարագետի, լեզվաբանի և դիվանագետի կոչում։

2007թ. մարտի 2-ին ՀԱՀ-ը ստացել է ԱՄՆ դպրոցների և քոլեջների արևմտյան միության (Western Association of Schools and Colleges - WASC) հավատարմագիրը՝ 7 տարի ժամկետով, որն առաջին անգամ է շնորհվել ԱՄՆ սահմաններից դուրս գործող բուհի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: