486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անցկացվում է «Ռուսսկի սիլուետ»՝ երիտասարդ դիզայներ-մոդելավորողների VII Միջազգային մրցույթի հինգերորդ կիսաեզրափակչի երրորդ ընտրական փուլը
13:18
20 Օգոստոսի 2007

Հայաստանում շաբաթ օրը մեկնարկեց «Ռուսսկի սիլուետ» երիտասարդ դիզայներ-մոդելավորողների VII Միջազգային մրցույթի հինգերորդ կիսաեզրափակչի երրորդ ընտրական փուլը։

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց կազմկոմիտեի նախագահ, «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոնի» գործադիր տնօրեն Կարինե Դնոյանը, երրորդ փուլին մասնակցում է 33 հայ դիզայներ։ Նրա խոսքերով, այս փուլի հաղթողները կմասնակցեն Հայաստանի տարածաշրջանային կիսաեզրափակչին, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին՝ Երևանում։

 «Մրցույթը երիտասարդ դիզայներներին հնարավորություն է տալիս իրենց հավաքածուները ցուցադրել հիանալի դահլիճներում՝ Ռուսաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի համաշխարհային մեծության մոդելավորողների ներկայությամբ, որից հետո, ոչ հազվադեպ, մրցույթի մասնակիցները համագործակցություն են հաստատում նորաձևության հայտնի տների հետ», - ասաց Կ. Դնոյանը։

Նրա խոսքերով, հայ դիզայներների աշխատանքները ավանդաբար հաջողություն են ունենում «Ռուսսկի սիլուետ» մրցույթում՝ եզրափակչում մրցանակ ստանալով նվազագույնը մեկ անվանակարգում։

«Ռուսսկի սիլուետ» մրցույթի Հայաստանի երրորդ ընտրական փուլի և կիսաեզրափակչի կազմակերպիչներն են «Ռուսսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ  «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ն և «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ (Մոսկովյան մշակութային գործարար կենտրոն) ընկերությունը։

Միջոցառման պաշտոնական գործընկերն է ВТБ Բանկը (Հայաստան), գլխավոր տեղեկատվական գործընկերը՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, տեղեկատվական գործընկերներն են ռադիո «Վանը» և «Ռուսսկոյե ռադիոն», «Նովոստի-Արմենիա» և «Արմենպրես» լրատվական գործակալությունները, ինչպես նաև «Էլիտ լայֆ», «Էլիտ սթայլ», «Աֆիշա», «Արմյանկա», «Շոկոլադ»  և  «Երևան» ամսագրերը։

Երիտասարդ դիզայներ-մոդելավորողների «Ռուսսկի սիլուետ» միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Մոսկվայում։ Մրցույթը հիմնադրվել է 1999թ.-ին՝ «Ռուսսկի սիլուետ» բարեգործական հիմնադրամի կողմից և անցկացվում է ԱՊՀ և բալթյան  150 քաղաքներում։

Հայաստանը, 2000թ.-ից սկսած, արդեն հինգերորդ անգամ է մասնակցում Երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:25
24 Հունվարի 2017
Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել ներքին անձնագրերով քաղաքացիների փոխայցելությունների շուրջ
ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով։
17:01
24 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը` ՌԴ վարչապետին. «Եկել ենք նոր առաջարկներով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցությունը»
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին: